Թշնամին առևանգել է մեր գերագույն հրամանատարին՝ Մահաբերին
Իրականում մեր զինվորներին չեն առևանգել, դա մարդկանց մեծ մասը չի հասկանում: Թշնամին, ըստ էության, առևանգել է մեր գերագույն հրամանատարին՝ Մահաբերին, իսկ մենք Մահաբերի պատանդներն ենք: Զինվորների մահերն ու պատանդառությունները զուտ դրա հետևանքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իրականում մեր զինվորներին չեն առևանգել, դա մարդկանց մեծ մասը չի հասկանում: Թշնամին, ըստ էության, առևանգել է մեր գերագույն հրամանատարին՝ Մահաբերին, իսկ մենք Մահաբերի պատանդներն ենք: Զինվորների մահերն ու պատանդառությունները զուտ դրա հետևանքն է։
Մահաբերի մասին բազմաթիվ տեղեկություններ ունի թշնամին և Մահաբերը վախենում է իր սեփական ժողովրդից, որ այդ տվյալները մեզ կհայտնեն:
Հիշո՞ւմ եք, որ սեպտեմբերի 27-ին պետք է եթեր գնար Մահաբերի հաղորդումը, որտեղ նա խոստացել էր այնպիսի բաներ պատմել Ալիևի մասին, որ իր ժողովուրդն ապստամբի նրա դեմ։ Ըստ Ֆրոյդի, նա փորձում էր առաջինը շանտաժ անել, որ երբ Ալիևի հանրայնացնի նրա մասին իր ունեցած տեղեկությունները, դա ընկալվի որպես պատասխան քայլ։ Ըատ երևույթին Ալիևն առաջինն էր սպառնացել, որ իր ունեցած տեղեկությունները կհայտնի, եթե նա զիջումների չգնա։ Այլապես Մահաբերի այդ քայլն անհասկանալի է։
Հիմա Ալիևը հաղթել է ու Մահաբերի շանտաժից չի վախենում, ինչը չի կարելի ասել վերջինիս մասին։
Մահաբերն Ալիևի լռությունը գնում է մեր տարածքներով, հերթական համաձայնագրերով ու մեր զինվորների կյանքով։ Քանի Մահաբերն է որոշումներ ընդունում, մենք բոլորս պատանդ ենք։
Նախ պետք է Մահաբերից ազատվել, որից հետո նոր կկարողանանք մյուս հարցերը լուծել»,- գրել է քաղաքագետը։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը