«Այդ թիմի անդամ լինելու պարտադիր պահանջը տգետ եւ սուտասան լինելն է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան ընտրությունների շունչն առավել առարկայական է դառնում, այնքան իշխանություններն իրենց գործունեությունը փորձում են վարդագույն ներկայացնել: Նախկինում էլ այդպես է եղել, սակայն հիմա գնալով «կենացները քաղցրանում են»: Ընդհուպ, իշխանավորներն արդեն պատկերացնում են, որ ներդրումները հոսում են Հայաստան, տնտեսական մեծ աճեր են գրանցվում եւ այլն: Իրականում, տնտեսագետների գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ այս ամենը պարզ մանիպուլ յացիա եւ կեղծիք է: Մասնավորաբար, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է, որ իշխանությունները շարունակում են կեղծել ու ստել: «Մինչ այս արդեն հնարավորություն ունեցել ենք ծանոթանալու նրանց ուղեղի հնարավորություններին:
Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման հայտարարություններով իրենք ծաղրում են հասարակությանը, որովհետեւ այս կառավարության ներկայացուցիչներին կարելի է զուտ անմեղսունակ բնութագրել: Այդ թիմի անդամ լինելու պարտադիր պահանը տգետ եւ սուտասան լինելն է»,-ասում է Սարգսյանը եւ հավելու, որ իշխանությունները, մեծ հաշվով, անընդհատ ստում են: «Այդ սուտը հիմա նաեւ նախընտրական քարոզչության բաղադրիչ է պարունակում: Ցույց են տալիս, թե իբրեւ ամեն ինչ լավ է, հետայսու լավ է լինելու, որպեսզի մի քիչ ձայներ կորզեն»,- ամփոփում է «Աուդիտորների պալատի» նախագահը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026