Մեծ թվով կուսակցություններ իշխանության արբանյակի դերում են
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 քաղաքական ուժ, որոնցից ԱԺ մտնելու նվազագույն շեմը հաղթահարելու իրական պոտենցիալ ունի առավելագույնը 5 կամ 6-ը։
Առնվազն 18 կուսակցություն ու դաշինք զբաղված է լինելու ձայներ փոշիացնելով։ Դրանց մի մասը իշխանության արբանյակի դերում է և միտումնավոր կերպով խաղի մեջ է մտցվել հակառակ ճամբարից ձայներ փախցնելու համար։
Կան քաղաքական ուժեր, որոնք իրականում ազգային արժեքների կրող են, բայց իրենց մեջ ուժ չգտան միավորվելու և ավելի ուժեղ գնալու ընտրություններին։ Միավորվելու դեպքում «5165»-ը, «Զարթոնք»-ը, «Ազգային օրակարգ»-ը, «Արդար Հայաստան»-ը, ՀԴԿ-ն ավելի ազդեցիկ կլինեին և ավելի շատ շանս կունենային խորհրդարան մտնելու։
Այսկերպ անջատ գնալով՝ նույնիսկ ազգային նշաձող ունեցող ու իշխանության վերարտադրման դեմ իրականում պայքարող կուսակցությունները իրենց կամքից անկախ կարող են դառնալ իշխանության վերարտադրման գործին ծառայող, քանի որ եթե պոպուլիզմով, օգնության անվան տակ ընտրակաշառքով ու վարչական լծակներով Նիկոլ Փաշինյանին հաջողվի հավաքել ամենաշատ ձայներ, ապա խորհրդարան չմտած բոլոր ուժերի հավաքած ձայները բոնուսի տեսքով նվիրվելու են նրան։
Ցավում եմ, որ քաղաքական գործիչներն այդպես էլ չեն կարողանում հանուն պետականության զոհաբերել անձնական ամբիցիաները»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»