Սիսիանի այդ հատվածը, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են, Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին
«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշնամին տարբեր սադրանքների է դիմում։ Մայիսի 26-ին թշնամին Վերին Շորժայի հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրակոցներ։
168.am–ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ Սիսիանի հատվածի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, սակայն Մեղրիում ամեն ինչ համեմատաբար բարվոք է՝ շնորհիվ ՀՀ զինծառայողների, նաև որոշ չափով՝ ՌԴ սահմանապահների։
«Սիսիանի հատվածի վերաբերյալ կուզեմ հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին։ Ես սա պատահական չեմ ասում, թող հանրությունն ուշադրություն դարձնի, երբ ասում են` Սյունիք, Մեղրին էլ հետը նկատի ունեն, բայց Մեղրին ավելի հեռու է Սիսիանի նշված տարածքից, քան Երևանը։ Այսինքն՝ Երևանում ավելի շատ տեղեկացված կարող են լինել, քան մեղրեցիները»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։
Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026