Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Իսկ գիտե՞ք թշնամին քանի տեղից, քանի ուղղությամբ է մտել Հայաստան, և ադրբեջանական քանի զինծառայող է այժմ ՀՀ-ում…

Բա ինչպես չհարցնել` կարո՞ղ է բաբոյիդ ինքնաթիռի անձնակազմի մասին է խոսքը, ի՞նչ անձնակազմ, երբ խոսքը թշնամական զորախմբի մասին է 

Գիտե՞ք արդյոք, թե թշնամին երբ և քանի տեղից է մտել Հայաստան: Ընթերցողներից շատերը հավանաբար կասեն` իհարկե՛ գիտենք. Սյունիքում, Մեծ Իշխանասարի կողմից, Սև լճի մոտ, և Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վերին Շորժայի մոտ: Ոչ, սխալվում եք, գրում է livenews.am-ը:

Ադրբեջանի զինված ուժերի զորախմբերը ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի ու դավաճանի իշխանության թողտվությամբ ՀՀ տարածք են մտել ոչ թե երկու, այլ երեք տեղից, երեք ուղղությամբ, և այժմ էլ գտնվում են մեր երկրի տարածքում: Ավելին. անցած ժամանակաընթացքում նրանք բարելավել են իրենց դիրքերը և էապես ավելացրել զորախմբերի թվակազմը:

Այն, որ թշնամին երեք ուղղություններով է մտել Հայաստան, ս. թ. մայիսի 15-ի իր հերթական հայտարարության մեջ հպանցիկ նշել է նույնիսկ «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան»: Դրանում մասնավորապես նշված է.

«Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ» (ընդգծումը` մերը):

Մայիսի 15-ին, ավելի ուշ, ՊՆ կոչվածի մեկ այլ հայտարարության մեջ նույնպես նշված է.

«Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել» (ընդգծումը` մերը)։

Եթե նույնիսկ արծրունհովհաննիսյանական բնույթի սուտ, կեղծիք չէ այն, թե ամբողջ տարածը, ադրբեջանական զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, ապա հարց է առաջանում` հետո՞ ինչ…

Շատ ավելի վա՛տ է, որ վերահսկողության տակ գտնվելով հանդերձ, թշնամու զորախմբերին մայիսի 19-20-ին թույլ է տրվել համալրվել` իրենց սկզբնական 200-250-ից մայիսի 18-ի դրությամբ մոտ 50-ի նվազած շարքերը հասցնելով 500-600-ի (վերջին թվերը ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում Նիկոլի հրապարակածն են): Սա ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլի ու դավաճանի իշխանության կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումն է: Սակայն, քանի որ այդ մասին արդեն գրել ենք «Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, եթե նա անհապաղ չձերբակալվի, Հայաստանին սպասվում է կործանում» հոդվածում , ուստի մեր այսօրվա թեմայից շատ չշեղվենք:

Թե հայտնի երկու ուղղություններից (Սյունիքում, Գորիսում գտնվող Մեծ Իշխանասար, Սև լիճ, Գեղարքունիքում Վերին Շորժայի մոտ) բացի, ո՞րն է երրորդ ուղղությունը, հասկանում ենք ՊՆ կոչվածի դեռ 13.05.2021թ. հայտարարությունից, որում մասնավորապես նշված է. «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման‰ հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում» (ընդգծումը` մերը)։

Այսպիսով պարզ է դառնում, որ մայիսի 12-ին ադրբեջանական զորախմբերը Գորիսում գտնվող Մեծ Իշխանասարի կողմից մտնելով ՀՀ տարածք, իրենց հսկողության տակ վերցնելով ռազմավարական նշանակության վերոնշյալ բարձունքը, ապա հասնելով Սև լիճ, տիրելով լճին ու հարակից տարածքներին, մայիսի 13-ին Նիկոլի ու դավաճանի իշխանության, մասնավորապես, ՊՆ կոչվածի ու ԶՈւ գլխավոր շտաբի թողտվությամբ ՀՀ տարածք են մտել Ադրբեջանի և Վարդենիսի, ինչպես նաև Ադրբեջանի և Սիսիանի սահմանային հատվածներից: Սա՛ է երրորդ ուղղությունը, որի մասին չի խոսվում, և թե ինչ վիճակ է այնտեղ հիմա, հանրությանն անհայտ է:

Քանի դեռ Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած, իրեն հանցավոր կերպով ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած, բնականաբար, ոչ լեգիտիմ կարգավիճակում գտնվող ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանը, դավաճանի իշխանության մաս կազմող ՊՆ կոչվածն ու ԶՈւ գլխավոր շտաբն են մեր և երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, ՀՀ սահմանների անխախտելիությունը, ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովողները (իսկ իրականում` չապահովողները), 4-րդ ուղղությունը, որով թշնամին Նիկոլի ու դավաճանի իշխանության թողտվությամբ, նրանց հետ նախապես համաձայնեցված կերպով մտնելու է Հայաստան, լինելու է Տավուշը կամ Արարատը:

Այս մասին նախապես թող իմանան բոլոր նրանք, որոնք ՀՀ գերագույն գլխավոր դավաճանին, իր հանցախմբի հետ միասին, իշխանությունից հեռացնելու հարցը հիմա չեն լուծում, չգիտես ինչ պատրանքներով կամ առանց պատրանքների, սպասում են ընտրություններին…

Պարզվում է, մայիսի 22-ին, շաբաթ օրը «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորայի» և ԶՈւ գլխավոր շտաբի դավաճանական ղեկավարության թողտվությամբ Հայաստանի տարածք է թափանցել թշնամու հերթական զորախումբը: Նույն «կանտորայի» մայիսի 23-ի հայտարարության համաձայն, «Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր»: Բա ինչպե՞ս չհարցնել այս հայտարարությունը գրողին կամ գրողին թելադրողին` կարո՞ղ է բաբոյիդ ինքնաթիռի անձնակազմի մասին է խոսքը… Ի՞նչ անձնակազմ, երբ խոսքը թշնամական զորախմբի մասին է:

Դե, եթե անձնակազմ է, շռան Վաղոն գուցե բորտ ուղեկցորդի դե՞ր ստանձնի, դրանց, ասենք, թեյ մատուցի, որ գիշերները հանկարծ չմրսեն Նիկոլի ախպեր տղերքը, ցերեկներն էլ ոչխարի մսով ինչ-որ կերակուր, չէ՞ որ շատ արագ բավարարում են նրանց պահանջները, հարմարվում դրանց…

Ինչպես արդեն նշեցինք, մայիսի 19-20-ը ժամանակահատվածում թշնամու հերթական զորախմբերն են ներթափանցել ՀՀ տարածք` համալրելով և, ըստ Նիկոլի, 500-600-ի հասցնելով այստեղ եղածների շարքերը: Եթե, ըստ ՊՆ կոչվածի, «Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր», ապա ինքնին պարզ է, որ մյուս մասը մնացել է այստեղ: Թե քանի՞սն են նրանք, ՊՆ կոչվածը, կարծում ենք, միտումնավոր կերպով, խորամանկորեն չի հայտնել: Ինչո՞ւ… Որովհետև այդ դեպքում կարող էր պարզ դառնալ, որ մայիսի 20-ի դրությամբ ադրբեջանական զորախմբերի Նիկոլի հայտնած թվաքանակը` 500-600, մայիսի 22-ի երեկոյան դրությամբ արդեն դարձել է, ասենք, 900-950:

ՀՀ-ում գտնվող թշնամու զինծառայողների իրական թվաքանակը ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանության մաս կազմող ՊՆ կոչվածի ղեկավարությանը պետք էր նրա համար, որ նույն հայտարարության մեջ «հերքվի»` «Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը»:

Լավ, ընդունենք, 1000-ից ավելի չեն (ի դեպ, տողերիս հեղինակի կողմից, իբրև սկզբնաղբյուր, չի եղել նման տեղեկատվություն, առավել ևս` պնդում), ասենք, 900-950 են, դրանից մե՞ծ բան է փոխվում, դրանո՞վ մխիթարվենք…

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում ենք ՊՆ կոչվածի վերոնշյալ հայտարարության վերջին նախադասությունը` «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին» (ընդգծումը` մերը), որը մայիսի 12-ից հետո նմանաբնույթ առաջին հավաստումը չէ, համարել ՊՆ կոչվածի ղեկավարության կողմից ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ լիարժեք վերահսկելով իրադրությունը, ՀՀ ԶՈւ ղեկավարության կողմից թույլ է տրվել Հայաստանում գտնվող ադրբեջանական զորախմբերի հերթական համալրումը` էլ ավելի մեծացնելով ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը չվերացնելու կամ պատերազմի վտանգը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու պետականության հանդեպ առկա լրջագույն սպառնալիքները:

livenews.am