Յուրաքանչյուր մարդ, ով բոյկոտում է ընտրությունները, անմիջականորեն քվեարկում է Նիկոլի օգտին. աղյուսակ
Ցանկացած մարդ, ով «ես քաղաքականությունից հոգնել եմ» ու «բայց նախկիններն էլ բլաբլաբլա», պիտի հստակ հասկանա, որ իր ընտրատեղամաս չգնալն ու իրապես ընդդիմադիր ուժերից որևէ մեկին քվե չտալը նույնն է, ինչ գնալ ու քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ու այս ասածս պատկերավոր արտահայտություն չի, փոխաբերական իմաստով չի։ Սա շատ ուղիղ է պետք հասկանալ, ամեն բառն իր ուղիղ բառարանային իմաստով։
Ահա ամենաթարմ հեռախոսային հարցման տվյալներով մի աղյուսակ։
Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի 24.8% ռեյտինգ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ 14.3%։ Սակայն երբ «չկողմնորոշվածներին» հանում ենք, Նիկոլի ստանալիք քվեների տոկոսն աճում է 9.6%-ով՝ հասնելով 34.4%-ի։ Մինդեռ Քոչարյանի ստանալիք քվեներն աճում են ընդամենը 5.6%-ով՝ դառնալով 19.9%։
Մյուսների ստանալիք քվեներն էլ ավելի քիչ մասնաբաժնով են աճում․ ԲՀԿ - 1.6%, ԼՀԿ 0.8%, ՀՀԿ-Վանեցյան 1.2%, ևն։
Այնպես որ, մի անգամ էլ․ յուրաքանչյուր մարդ, ով բոյկոտում է ընտրությունները, անմիջականորեն քվեարկում է Նիկոլի օգտին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»