Արմեն Գևորգյանին խորհուրդներ տալու փոխարեն, ճիշտ կլինի օրենսդրությամբ սահմանված ձեր պարտականությունները կատարեք. փաստաբանը` դատախազությանը
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը անդրադարցել է «Հայաստան դաշինք» նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար, նախկին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի սոցիալական ցանցում վերջին գրառմանը եւ հատկապես այն հատվածին, որտեղ պ-ն Գեւորգյանը նշել է, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին եւ բիզնեսների ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին։ Դատախազությունը նշվածի վերաբերյալ հայտարարել է մասնավորապես հետեւյալը. «Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։
Քրեական վարույթների հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։ Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։
Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։ Իրավապահ մարմիններն ունեն քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջ և այդ պահանջի խախտումն ինքնին արդեն հանցավոր դրսևորում է»։ Նախ ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ դատախազությունը կարծես թե մոռացել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ հանցագործության մասին տվյալներ տիրապետող անձն ազատված է հանցագործության մասին հաղորդումը կոնկրետ իրավասու մարմիններին հայտնելու պարտականությունից, ուստի վերջինիս կողմից դրա մասին հրապարակավ հայտարարելը հիշյալ օրենսդրության համաձայն համարվում է «ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդում» որպես քրեական գործ հարուցելու առիթ, որը քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ՀՀ քր. դատ. օր-ի 180-րդ, 181-րդ հոդվածների հիման վրա տալ դատավարական գնահատական: Չնայած Ձեր կառույցի նկատմամբ վաղուց վասահություն չկա:
Ուստի պ-ն Գեւորգյանին՝ իրավապահ մարմիններին դիմելու առումով այսպես ասած խորհուրդներ տալու փոխարեն, ճիշտ կլինի օրենսդրությունը վերհիշեք եւ Ձեր օրենսդրությամբ սահմանված պարտականությունները կատարեք: Եւ ամենակարեւորը՝ զբաղվեք հայրենիքը վաճառողներին, Հայ ազգի պատովն ու արժանապատվությունը նվաստացնող անձանց պատասխանատվության ենթարկելով, այլ ոչ թե թիրախավորեք այն անձին, ով այդ արժանապատվությունը ցանկանում է վերականգնել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»