Նիկոլը Ղազախստանի նախագահ Տոկաևին Տոկաևիչ անվանեց. Դրսում այսպիսի «վրիպումները» չեն ներվում
Քմծիծաղ և հռհռոց. Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների արձագանքը Նիկոլի Ղազախստանի նախագահ Տոկաևին Տոկաևիչ անվանելուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:
«Երկու օր առաջ տեղի ունեցած ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին անվանեց Տոկաևիչ...
Շատերն այս փաստն արձանագրեցին, սրտնեղեցին, որ հերթական անգամ մենք հայտնվեցինք անհարմար վիճակում, երբ թերուս Նիկոլը նույնիսկ չի կարող հիշել ինչ-որ երկրի ղեկավարի անունը, որի հետ այդ պահին մասնակցում է ինչ-որ միջոցառմանը...
Խնդիրը նրանում է, որ դավաճան Նիկոլի "վրիպումը" անարձագանք չմնաց նույն Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի կողմից, որոնցից առաջինն իր ազգանունը սխալ արտասանելուն արձագանքեց քմծիծաղով, իսկ երկրորդն ուղղակի հռհռում էր, ենթադրաբար պատկերացնելով,թե իր ավելի "բարդ" ազգանունն ինչպես կարդաբերեր թերուս Նիկոլը...
Ամեն դեպքում խայտառակվում է Հայաստանը, քանի որ Նիկոլի նման անգրագետ ղեկավար ունենալը մեր ամոթն է...
Դրսում այսպիսի "վրիպումները" չեն ներվում... Պատահական չէր, որ Ղազախստանի նախագահն էլ "оборотка" ֆռռաց Նիկոլին ում դիտավորյալ ասնեց «Спасибо, Николай Воваевич»...»,- գրել է Համբարյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»