Հայաստանը շարունակում է տարածքային կորուստներ կրել, չնայած նրան, որ պատերազմը ավարտվել է. Արթուր Վանեցյան
Հայաստանը շարունակում է տարածքային կորուստներ կրել, չնայած նրան, որ պատերազմը ավարտվել է: Այս մասին այսօր` մայիսի 22-ին, հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ պատերազմի ավարտից ամիսներ անց անգամ այս պարագայում, երբ կապիտուլյանտի միանձնյա որոշումով հակառակորդին են հանձնվել Արցախի բազմաթիվ գյուղեր և քաղաքներ Հայաստանը միևնույն է շարունակում է տարածքային կորուստներ կրել: Մենք բոլորս հասկանում ենք, որ վաղը Նիկոլը Հայաստանում այլևս չի լինելու և չի լինելու երկրի ղեկին և երկրի առջև ծառացած այս մահացու մարտահրավերների բեռը կմնա ժողովրդի և ամենքիս ուսերին: Մեր պետությունը թշնամուն է հանձնում վաղը սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Քննարկման ընթացքում ՊՆ նախկին փոխնախարար «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանը նշեց՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանում առկա հակաահաբեկչական գործողություններին:
«ՀՀ անվտանգային դաշտը ունի մեծ անելիքներ: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նշված ժամանակահատվածում ռուսական խաղաղապահները դեռևս 5 տարի ապահովվելու են Արցախի բնակիչների անվտանգությունը, այդ հատվածը նաև այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանը և Արցախը պետք է կարողանան լիարժեք դուրս գալ ճգնաժամային իրավիճակից և անհրաժեշտ են լինելու անվտանգային գործողություններ»,- նշեց Արտակ Զաքարյանը:
Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական և դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ անվտանգային խնդիրները, որոնք առկա են հիմա 44-օրյա պատերազմի պատճառահետևանքային արդյունքն են: Նաև անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին և Հայաստանի կողմից աջակցության բացակայությանը:
«Որոշակի առումով այս ամենը արդյունք է 2018 թվականի հայտնի իրադարձությունների և պետք է արձանագրել, որ հետպատերազմյան այս 6-7 ամիսների ընթացքում այն աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին սահմանների ամրապնդմանը, ըստ էության, մեծ առումով չեն իրականացվել և դրա հետևանքը վերջին 10 օրերի Հայաստանի սահմանային հատվածում նոր ճգնաժամն է: Արցախում ստեղծված իրավիճակը ցավալիորեն հատկապես Հայաստանում տարածվող վերջին իրադարձություններից հետո 2-րդ պլան է մղվել և իրականում մեզ մոտ խնդիրներ են առկա, որոնք պետք է լուծվեն, իրենց կարգավորումը ստանան նաև ՀՀ աջակցության պայմաններում, իսկ դրանք տեղի չեն ունենում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը Հայաստանում և Արցախում հետևանք է գործող իշխանության անգործության:
«Թեպետ ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, բայց պետք է փաստենք, որ պատերազմը շարունակվում է և բոլորս ականատես ենք սողացող օկուպացիային: Ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր են գրավվում, դիրքեր, որոնցից հակառակորդները օգտվելով, փորձում են իրենց ձեռքը վերցնել տարածքներ, որոնք հետագայում, ըստ էության, սպառնալիք են մեր անվտանգությանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ քննարկման 2-րդ փուլը կիրականացվի փակ ձևաչափով:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա