Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Մի՛ արեք բաներ, որոնց տակից հետո դուրս չեք գալու. որոշ «կաշառյալների» դեմ Քոչարյանի թիմն իրավական գործընթաց է սկսել. Գոհար Սրապիոնյան

Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նոր ուղեղլվացքի շոու, որին, սակայն, այլևս ոչ ոք չի հավատալու:

Ինչ-որ ազատամարտիկուհի օրերս ասուլիս տվեց, որ ասի, թե նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի թիմն իրեն 4000 դոլար է առաջարկել՝ նրան ընտրելու համար: Առանց որևէ ապացույց անգամ բերելու. իսկ սովորաբար նման դեպքերում շտապ ապացույցներ են բերում, որ չհերքվեն: Աբսուրդի աստիճանից չեմ խոսում, ու բնականաբար չէի էլ անդրադառնում սրան, բայց ունենալով տուշոնկա շոուին հավատացած ազգի ու անձերի դառը փորձը ու նաև՝ որոշ մոլորյալների արձագանքը, որոշեցի անդրադառնալ, չնայած իմ դեպքում առնվազն տհաճ է հավասարվել այս նեխահոտին: ինչևէ:

Կարճ ու կոնկերտ. առաջարկ եմ անում բոլոր «կաշառյալներին». դիմեք ինձ հրապարակավ կամ անձնական նամակով. կիսվեք կաշառյալի ձեր դառը փորձով, պատմեք՝ ով և ինչպես է ձեզ կաշառել, բերեք ապացույցներ, ու ես դրանք կհրապարակեմ: Չնայած նախագահ Քոչարյանի թիմն արդեն իրավական գործընթաց սկսել է այս ճղճիմության ու գերագույն ստի դեմն առնելու, այդուհանդերձ, իմ կողմից բարի մեկ խորհուրդ՝ մի‘ արեք բաներ, որոնց տակից հետո դուրս չեք գալու: Ձեր արարքը իրավական հետևանքներ ենթադրող բան է, գոնե ձեր ինքնապաշտպանական բնազդի կոճակը միացրեք (դե, հայրենասիրականից չունեք, որ միացնեք) եւ հասկացեք, որ հաջորդ իշխանությունն անպատիժ չի թողնելու այս երևույթը:

Ու մի բան էլ՝ կամիկաձեի անշնորհակալ գործը ստանձնած նախագահ Քոչարյանը, որ մինչև 3 տարի առաջ որոշել էր հանգիստ վայելել իր ավանդը ու մեզ թողած երջանիկ Հայաստանում անցկացնել կյանքի մնացած օրերը, հիմա գալիս է երկիրն անդունդից, նեխափոսից հանելու սարսափ -գործին տրվելու՝ հաստատ՝ ոչ սեփական հաճույքի կամ շահի համար: Գալիս է, որ փրկի ԻՐ սարքած երկիրը: Մեկ անգամ նիկոլի հոգեհոր ճիրաններից արդեն փրկած երկիրը, որի վրա այնքան ամագ ունի, որ երեխայի նման է իր համար: Հանուն ադարության ասեմ, որ պետք է առնվազն խնդրենք, որ այս թիմը գա. դե, եթե ունենք ինքնապաշտպանական բնազդի թեկուզ իոնային աստիճան: Դեռ մի բան էլ մենք պետք է փող տանք, խնդրենք, որ գա ու անցնի մի աշխատանքի, որի համար, մեկ անգամ արդեն ազգը նրան շնորհակալություն ասելու փոխարեն գերակատարեց տասներեքամյա հայհոյման պլանը՝ ենթարկված լինելով օտարերկրյա գործակալական ցանցերի ուղեղլվացման տեխնոլոգիաներին: Ինչի՞ համար է կաշառք տալու Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն ընտրեն:
Հարց տալիս ե՞ք ձեզ. որ գա ու վայելի նիկոլի սարքած երկիրը՞: Որտեղ ո'չ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ կան երևի, ո'չ ձախողելու ու կրկին հայհոյման պլանի գերակատարմանը ենթարկվելու հավանականության վտանգ, ո'չ կործանվող ապագա կա, ո'չ գիշերները աշխատասենյակում լուսացնելով զրոյից, չէ, մինուսից, երկիր սարքելու հսկա դարդը: Ո՞րն է Արցախի հերոս, հպարտանալու ճանապարհ անցած նախագահ Ռոբերտ Քոչարյանի «քյարը» նորից իշխանության գալու, կասե՞ք:

Հատկապես նրանք, որ հենց Քոչարյան անուն ես տալիս, ասում են՝ Սյունիքի խնդիրը թողած՝ Քոչարյանի քարոզչությամբ եք զբաղվում, քարոզարշավ եք անում: Անում ենք, որ Սյունիքը փրկվի: Հայաստանն էլ հետը: Օդի մեջ հայրենասիրություն խաղալու փոխարեն այս թիմը( ես թիմում չեմ, չխառնեք, ես խառնվել եմ՝ երեխաներիս ու նրանց ու հայրենիքը փրկելու համար) լուրջ աշխատանք է տանում՝ ետնաբեմային նաև, որովհետև վստահ են՝ հային մշտապես տրված ինչ-որ գերբնական ուժով նաև դիմանալու ենք մինչև ընտրության օրը, կրելու ենք ու դրանից հետո անցնելու ենք երկրի փրկության Սուրբ գործին:

Ես Քոչարյանի մարդը չեմ: Դա գիտեն բոլորը,, ով ինձ ճանաչում է: Մարդ եմ, որը գիտե՝ ինչպես ու ում միջոցով կարելի է ետ բերել հայրենիքը թուրք-բրիտանա-վաշինգտոնյան գործակալական ճիրաններից: Ես գնում եմ մի մարդու ետևից, որի ճանապարհը անանցանելի է: Այո, Հայրենիքում մնալու համար ընտրել եմ կածաններից ամենադժվարը, բայց գիտեմ, որ նախախնամությունը մեզ համար այս անգամ Արդարի‘ հաղթանակն է պատրաստել: Ու այդ հաղթանակին հասնելու միակ ձևը դիմանալն է մինչև հունիսի քսանը, որովհետև պայքարողիս դառը ու անշնորհակալ փորձը , Բաղրամյան փողոցում անցկացրած վրանային գիշերները, հետապնդված ու հալածված լինելուս աննակարագրելի ապրումներս, ցույց տվեցին, որ, ցավոք, բացի ընտրություններն, այլ տարբերակ չունենք ազատվելու երկիրը մամլիչի տակ դրած գործակալական ցանցից:

Համբերություն, հանդուրժողականություն, ՄԻԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՈՒԺ ու դիմադրողականություն մեզ»: