Իշխանական թիմում «արշալույսները խաղաղ չեն»․ նրանցից մի քանիսն օրերս Փաշինյանին բաց տեքստով ասել են, որ նա կատարյալ ձախողել է կառավարումը
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված բավական հակասական տրամադրություններ են հասունանում։ Մասնավորաբար, չնայած այն փաստին, որ որոշ պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամպագոռգոռ ճառերով ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա «թեզերը» տարբեր հարթություններում տիրաժավորել, քիչ չեն նրանք, ովքեր մեծ դժգոհություն ունեն:
Ավելին, մեր տեղեկություններով, մի քանիսն օրերս Փաշինյանին բաց տեքստով ասել են, որ սա կատարյալ ձախողում է, և երկիրը փաստացի կանգնած է վերահաս պատերազմի առաջ։ Սակայն դժգոհների մեծ մասը պարզապես լռում է՝ «շառից-փորձանքից հեռու», որպեսզի հետագայում իրենց վրա պատասխանատվություն չվերցնեն ու քաղաքական դիակ չդառնան։ Դրանք այն «քայլողներն» են, որոնք Փաշինյանի հետ համաձայն չեն, սակայն վախենում են ըմբոստանալ կամ պարզապես ավելի թանկ են գնահատում մանդատն ու բարձր աշխատավարձ-պարգևավճար համադրությունը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրեն ընդդիմացողների պահվածքից Փաշինյանը բավականին նյարդայնացել է և թիմի ներկայությամբ հայտարարել, թե ափսոսում է, որ նմանների հետ է գործ ունեցել։ Այս հանգամանքը կարող է մեծ դեր խաղալ ընտրական ցուցակի «խմբագրման» գործում:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, սրանից հատկապես ոգևորվել են նրանք, ովքեր համամասնական նոր ցուցակի «ներքևի» մասում պիտի լինեին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...