Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Պարտությունն ու կապիտուլյացիան ամեն օր շարունակվում են. Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես Սյունիքում ու Վարդենիսում, պարտության և կապիտուլ յացիայի շարունակությունն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցողը նշված գործընթացի մասն է:

«Այս ամենի մեջ կան ինչպես անիշխանության, այնպես էլ թողտվության, թուլակամության, հիմարության և դավաճանության էլեմենտներ: Պարտությունից, կապիտուլ յացիայից հետո Նիկոլը վեց ամիս ժամանակ խնդրեց, ինչ-որ ճանապարհային քարտեզ խզբզեց, որից ոչինչ չկատարվեց: Միակ բանը, որն այս ընթացքում կատարվեց իշխանական ստրուկտուրաներում, բանակի՝ էլ ավելի թուլացումն էր: Իսկ ադրբեջանական բանակը կարողացավ ոտքի կանգնել ու ՀՀ-ի հանդեպ ոտնձգություններ անել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով ստեղծվածի մեջ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ քաղաքագետը շեշտեց, որ դրանք պարզապես մանիպուլ յացիաներ են:

«Ընդդիմությո՞ւնն է, որ պոստեր չի դրել, ընդդիմությո՞ւնն է, որ բանակին ասել է՝ մի՛ կրակեք: Պարզապես հիմարություններ, մանիպուլյացիաներ են: Ավելին՝ այդ համատեքստում ընդդիմությանը նույնիսկ մեղադրում են ու ասում՝ ինչո՞ւ եք մեր իշխանություններից նեղանում, ինչո՞ւ եք Ալիևին մեղադրելու փոխարեն իրենց մեղադրում: Բայց չէ՞ որ ժողովուրդը Հայաստանի գործերի կառավարումը ոչ թե Ալիևին, այլ ՀՀ իշխանություններին է տվել: Մեծ հաշվով, անհեթեթություններ են, լուրջ չէ այս ամենը: Հատկապես այս նախընտրական շրջանում փորձում են այդ մանիպուլ յացիաներով կերակրել իրենց ժեխերին՝ անգամ ոչ թե դիվիդենտներ շահելու, այլ որոշակի արդյունքների համար: Ի՞նչ է նշանակում՝ եթե կրակեինք, պատերազմ կսկսվեր, դրա համար թողել ենք, որ առանց կրակելու մտնեն մեր տարածք: Է, նույնը կարող են նաև Երևանի համար ասել: Սա է, փաստորեն, մեր երկրի անվտանգությունը»,-նշեց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ նման մանիպուլ յացիաների, ինֆորմացիոն տարբեր տեսակի կեղծ կոնստրուկցիաների հետևանքով, ցավոք, այս ընթացքում հասարակության տրամաբանությունը հիվանդացել է:

«Ու հետևանքն այն է, որ որոշ մարդիկ ընդունում են այդ ամենը: Եվ ամենամեծ ցավը հենց այն է, որ այս ընթացքում մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդն է ընկել, ու չեն կարողանում հասկանալ, իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Ու հենց սա է պատճառը, որ անընդհատ իշխանությունները ստում են: Սա է պատճառը, որ ՊՆ-ն մեկ հաստատում է, մեկ հերքում, հետո էլ ինչ-որ Դանիել Իոաննիսյան է հերքում: Այս ամենի հետևանքով ստեղծվում է ինֆորմացիոն մի «ժելե», որի մեջ ճիշտ ու սխալ չկա, կեղծիք ու ճշմարտություն չկա, և սա է ամբողջ խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նման խնդիր չի լինի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, և դադարեն հասարակությանը սնել ստերով ու կեղծիքներով:

Անդրադառնալով նոր փաստաթղթին ու դրա հնարավոր ստորագրմանը, որի առկայությունը կրկին այլոց ուղղված մեղադրանքների քողի տակ հաստատեց Փաշինյանը՝ քաղաքագետը շեշտեց. «Այն ևս կապիտուլյացիայի շարունակությունն է: Ասաց՝ այո, կա նման փաստաթուղթ, և ստորագրելու է, բայց սուտ է ասում, թե այն ՀՀ շահերից է բխում: Ի՞նչ է լինելու այդ փաստաթղթով. եթե այդ անկլավները հանձնեցին Ադրբեջանին, նշանակում է՝ դրանք պաշտպանելու համար զորք են կանգնեցնելու: Սա սարսափելի է: Նախօրեին Ազգային ժողովում բացատրեցին, ասացին, որ սա միջազգային փաստաթուղթ է: Այսինքն, որպեսզի հաստատվի, հազար ու մի փուլ պետք է անցնի: Բայց ոչ ոք դրան չի սպասում, հենց Նիկոլն այս փաստաթուղթը ստորագրեց, Ադրբեջանը բերելու է ու իր զորքն է կանգնեցնելու: Դրանից հետո թող Ազգային ժողովը հազար ու մի որոշում ընդունի՝ ասելով, թե այն անօրինական է: Դրա համար էլ անունը չեն դրել համաձայնագիր»:

Քաղաքագետը նշեց, որ սա ևս նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ է: Անդրադառնալով փաստաթուղթը հրապարակելու, ինչպես նաև մինչև նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի փաստաթուղթ չստորագրելու պահանջներին, Ա. Ենոքյանն ընդգծեց, որ այդ ամենի մեջ, իհարկե, տրամաբանություն կա. «Ի վերջո, անհասկանալի է, թե ինչու է համաձայնում հենց այս փուլում գնալ այդ վտանգավոր փաստաթուղթը ստորագրելուն, եթե դա ընտրությունների ժամանակ թուլացնելու է իր հիմքերը: Սա նշանակում է, որ այն ուրիշ պայմանավորվածությունների արդյունք է: Մյուս կողմից՝ նման պահանջներ դնելն ընդդիմության կողմից բավականին թույլ քայլ է: Երբ տեսնում ես, որ երկիրդ հանձնում են, ընտրություններին պատրաստվելու փոխարեն շատ բուռն փողոցային ակցիաներ պետք է լինեին: Այս առումով անհամարժեք մոտեցում չկա: Օր օրի Ադրբեջանի օկուպացիան խորանում է: Մենք ժամանակ չունենք ու չենք էլ ունեցել: Եթե նոյեմբերի 9-ին Փաշինյանին հեռացնեին իշխանությունից, հիմա մենք շատ ավելի լավ վիճակում կլինեինք: Մինչդեռ հիմա պարտությունն ու կապիտուլ յացիան ամեն օր շարունակվում են»:

Իսկ նման պայմաններում, ըստ քաղաքագետի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլ բնույթ են կրելու: «Այս ընտրությունը չի լինելու այն համատեքստում, թե X ղեկավարը որքանով է պոպուլ յար, մյուսը՝ ավելի քիչ պոպուլ յար: Սա ռեյտինգների ընտրություն չի լինելու, սա անտիռեյտինգների ըտրություն է լինելու: Սա ատելության մրցակցություն է լինելու: Այն բնական, քաղաքական ճգնաժամ չլուծող ընտրություն է լինելու, որտեղ քաղաքական հարց դրված չէ: Ատելության ընտրություններ են լինելու, որից հետո, կարծում եմ, նոր ընտրություններ են լինելու: Եթե Փաշինյանը հաղթի, իրավիճակն ավելի է խորանալու: Նոր ճնշումներ են լինելու, այդ ճնշումներով հարց չի լուծվելու, ու ստիպելու են նոր ընտրությունների գնալ: Եթե հաղթի ընդդիմությունը և երկիրը ոտքի կանգնեցնելու ցանկություն լինի, ապա առաջնահերթ խնդիրն ատելության մթնոլորտը վերացնելն է լինելու, որից հետո նրանք կրկին նոր ընտրությունների պետք է գնան: Կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններից հետո նոր արտահերթ ընտրություններ ենք ունենալու»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, այսօր քաղաքական ուժերի միակ նպատակը Ն. Փաշինյանին հեռացնելը պետք է լինի. «Քանի նա իշխանության է, ոչ մի այլ նպատակ չի իրականացվի: Հիմա պետք է սկսել այդ գործընթացը, իսկ եթե մինչև ընտրություններ չստացվի, ապա ընտրությունների միջոցով: Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց: Նորմալ, անվտանգ ու զարգացող երկիրը վերցրեց և «նախկինների ու կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ ավելի խորացրեց կոռուպցիան ու երկիրը փլուզեց: 5000 մարդու գլուխ կերավ, 5000 մարդու գլուխ էլ կերավ կորոնավիրուսով և հանձնեց Արցախը: Կործանեց ամենահզոր ինստիտուտներից մեկը՝ բանակը: Ինչ ինստիտուտ էլ մատնացույց անենք՝ կործանման եզրին են: Այսօր ֆորմալ է գործում անգամ կառավարությունը: Փաստորեն, մի քանի տղաներ հավաքվել են ու որոշել են նոր սահմաններ գծել, որին չի մասնակցել ո՛չ բանակը, ո՛չ ԱԳՆ-ն: Նման ձևով որոշումներ չեն ընդունվում, այդպես երկիրը չի կարող աշխատել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում