Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և առաջարկում լուծումներ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Երեսուներեք տարի առաջ Ղարաբաղյան համահայկական շարժումով սկիզբ դրվեց հայ ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլին։ Հայությունը, ի հեճուկս ներքին և արտաքին ոխերիմ «բարեկամների», ջախջախեց թշնամուն և փառապանծ ռազմական հաղթանակ տոնեց Արցախյան առաջին պատերազմում։ Արդյունքում հայոց պետության վերահսկողության տակ անցան հայկական Արցախ երկրամասի նշանակալի տարածքներ և տեսանելի նվաճում գրանցվեց դարեր շարունակ իրականացվող հայրենազրկման հետևանքների վերացման գործում։

Սակայն իշխանության եկած ապազգային ուժերը իրենց կողմից ստեղծած հակապետական համակարգի միջոցով հետևողականորեն խոչընդոտեցին և փաստորեն անհնարին դարձրեցին հաղթանակի արդյունքների միջազգային ճանաչումն ու վերջնական արձանագրումը։ Ավելին, տուրք տալով պարտվողականությանը, զիջողականությանը, կեղծ ողջամտությանն ու խաղաղասիրությանը՝ ձևավորված իշխանախումբը հաստատուն քայլերով հանգեցրեց Արցախյան երկրորդ պատերազմում կազմակերպված աղետալի պարտությանը, բազմահազար մարդկային զոհերին և հայրենիքի զգալի հատվածների կորստին։

Կրած պարտության արդյունքները ամրագրվել են 2020թ․ նոյեմբերի 9–ի և 2021թ․ հունվարի 11–ի Պուտին–Ալիև–Փաշինյան եռակողմ հայտարարություններով, համաձայն որոնց Արցախը փաստորեն ամբողջությամբ դուրս է մնացել հայկական տիրապետությունից՝ մոտ 10 000 կմ2 տարածքը հանձնվել է ադրբեջանական, իսկ մնացած մոտ 2500 կմ2՝ ռուսական կողմի անմիջական կառավարմանը։ Բացի այդ, կողմերը համաձայնել են Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի, ինչը նույնն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ընդ որում՝ այդ հաղորդակցության ուղիները դուրս են մնալու հայկական ուժային պատկան կառույցների վերահսկողությունից։ Այդ հայտարարություններով նաև նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացում, իսկ դա նշանակում է ավելի կազմակերպված և մեծ ռեսուրսների տիրապետող թշնամի պետությունների անխոչընդոտ ներթափանցման հնարավորություն հայկական արդեն իսկ կազմաքանդված տնտեսություն։

Հիշյալ հայտարարություններից և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերից պարզ էր դառնում, որ առկա է նպատակ ու եռակողմ պայմանավորվածություն, որով հայկական կողմը առաջիկայում պետք է ճանաչի դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ուրվագծված հայ–ադրբեջանական և հայ–թուրքական սահմանները։ Հետևաբար, նշված սահմանների սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) հապճեպ գործընթացի ավարտից հետո հայկական կողմը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը և Նախիջևանը, ինչպես նաև հրաժարվելու է հնարավոր ծրագրերից, որոնք պետք է միտված լինեին հայոց ցեղասպանության և հայրենազրկման հետևանքների վերացմանն ու համարժեք փոխհատուցմանը։

Վերոնշյալը հաստատվում է վերջին շրջանում ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողություններով, որոնց արդյունքում զավթվել են այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, ինչպես նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններով առ այն, որ իրենք պատրաստակամ են աջակցելու կամ միջնորդ հանդիսանալու հայ–ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։ Պատկերն առավել ամբողջական է դարձնում վերջին օրերին Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ավարտական փուլում է հերթական՝ թվով երրորդ Պուտին–Ալիև–Փաշինյան համաձայնությունը, ինչը գլխավորապես վերաբերվելու է սահմանների ճանաչմանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին փաստում է, որ Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական, և սպասարկել օտար ուժերի ու պետությունների շահերը։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու միակ հնարավորությունը մենք տեսնում ենք ազգային–ազատագրական պայքարի միջոցով բախտորոշ մարտահրավերներին դիմագրավելու և դրանք հաղթահարելու մեջ։

Այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում պատասխանատվություն ստանձնելու ու անվերապահ ներգրավվելու այդ գործընթացում, և կոչ ենք անում ազգային նկարագիր ու արժեհամակարգ ունեցող հասարակական-քաղաքական կազմակերպություններին և անհատներին համախմբվել թշնամական ուժերից Հայաստանը անդառնալիորեն ազատագրելու բարձր նպատակի շուրջ։