Այսպիսի ապօրինություններով ոչ ոքի չեն ճնշելու, այլ ճիշտ հակառակը. «Հայաստան» դաշինքը՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու մասին
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությոամբ՝ դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու կապակցությամբ.
«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը տարրական անվտանգային հարցերի ձախողման, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ծայրահեղ վտանգված լինելու պայմաններում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական կարևոր փուլում կրկին անցել են քաղաքական հետապնդումներին:
Միայն վերջին օրերին «Հայաստան» դաշինքի մի քանի համակիրների նկատմամբ իրավապահներն սկսել են խայտառակ քրեադատավարական ճնշումներ: Այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գևորգյանի նկատմամբ իբր քննվող քրեական գործով հենց այս փուլում առաջադրել են հորինած մեղադրանքներ: Հատուկ քննչական ծառայությունը միայն այսօրվա ընթացքում, չնայած պետական անվտանգային չլուծված և օրհասական խնդիրներին, երկու անգամ ծանուցագիր էր ուղարկել Արմեն Գևորգյանին:
Այս քաղաքական հետապնդումն սկսվեց հենց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի կազմավորման փուլում` հետապնդելով միայն քաղաքական միջամտության նպատակ։ Իրավապահները պետք է հստակ գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուր կատարած ապօրինության համար շատ խիստ են պատժվելու։ Այսպիսի ապօրինություններով ոչ ոքի չեն ճնշելու, այլ ճիշտ հակառակը:
Ժամանակավոր իշխանությանը և միայն իրենց ծառայող քննիչ ու դատախազներին` իրենց պետերով, զգուշացնում ենք, որ նման և այլ ապօրինի, ինչպես նաև քաղաքական մրցակցությունը խախտող արարքները հստակ արձանագրվում են ու պատասխանատվությունից ոչ մի իրավիճակում չեն խուսափելու»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»