Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են եւ պատրաստվում են ստորագրվել, լեգիտիմ չեն. Արմեն Գեւորգյան
Իմ անձնական մոտեցումն այն է, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են եւ պատրաստվում են ստորագրվել, լեգիտիմ չեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ անդրադառնալով նախօրեին մամուլում հրապարակված ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հերթական փաստաթղթից մի հատվածին:
«Դրանք մեր իրավական դաշտում գոյություն չունեցող փաստաթղթերի տեսակներ են: Մենք չենք կարող պետական սահմանները որոշել ինչ-որ հայտարարություններով, պետք է լինեն միջպետական պայմանագրեր: Բոլորը դա պետք է հասկանան:
Երկրորդ, եթե այնտեղ կան նախապայմաններ, պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, ով ում ինչ պայման դրել; Մենք տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն անհանգստացնող է: Դուք պատկերացնում եք այսօր նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ ու մենք չգիտենք, թե ինչ փաստաթուղթ է: Դա զավեշտ է»,-ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»