Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու

Երեկ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից մտահոգիչ տեղեկությունների հոսքը շարունակվում էր։ Ադրբեջանցիներն արդեն 7 օր է՝ հաստատվել են Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում եւ չեն հեռանում, ապարդյուն անցան այս ընթացքում ընթացող բանակցությունները, ՀՀ սահմանն անցած ադրբեջանցիները դեռ իրենց տեղերում են եւ թիկունքից՝ Ադրբեջանից օժանդակություն են ստանում։ Երեկ Սյունիքից հերթական վատ լուրը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ ադրբեջանցիները հայկական կողմին 10 օր ժամանակ են տվել, դրանից հետո փակելու են Գորիս-Կապան ճանապարհը, այսինքն՝ ճանապարհի այն հատվածները, որոնք, ըստ GPS-ի, ադրբեջանական տարածքով են անցնում․

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը Սեւ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին, մնացել են 50-ը։ Բացի այդ, թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ եւ փակելու են Գորիս-Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ Նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը Նիկոլն Ալիեւին տվեց 2020թ․ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։ Սիրելի հայեր. սյունեցիներ, Կապան գնացեք Հալիձոր-Տաթեւ-Կապան ճանապարհով։ Գիտեմ՝ այդ ճանապարհի կեսն ասֆալտապատ չէ։ Նիկոլն ասֆալտ է փռում միայն Իջեւանի ու Ենոքավանի կողմերը»,- գրել էր Բագրատյանը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Հրապարակի հետ զրույցում ասաց, որ ինքը 10 օր ժամանակ տալու վերաբերյալ տեղեկություններ չունի, իսկ հարցին, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիները փակեն այդ ճանապարհը, կա՞ այլընտրանքային ճանապարհ, պատասխանեց․ «Այլընտրանքային ճանապարհ․․․, Դուք ինձ հիմա այնպիսի հարցեր եք տալիս, որ ես պիտի հայհոյեմ, այլընտրանքային ճանապարհի մասին կարող են մտածել միայն այս երկրի իրական դավաճանները, որովհետեւ բազմիցս ասվել է, որ այս սնուցող ճանապարհի վրա տեղակայված են Գորիս համայնքի 3 կարեւորագույն գյուղ՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան։ Այս ճանապարհը թողնելու մասին խոսք լինել չի կարող, ով էլ որ մտածում է, որ այս ճանապարհը պիտի շրջանցվի, նա թուրք է, ուղիղ ճակատին եմ ասում, ուզում է նախարար լինի, ով ուզում է՝ թող լինի»։

Հովսեփյանը նաեւ ասաց, որ կոնկրետ Գորիս-Որոտան ճանապարհի 3.5-4 կիլոմետր ճանապարհահատվածի վրա կանգնած են ադրբեջանցիները՝ ճանապարհի 2 կողմերից։ Հովսեփյանին հարցրինք՝ ի՞նչ կլինի, եթե փակեն ճանապարհը, ինչպե՞ս կանխել դա։ «Իշխանությունների թուրք զավակները պատասխան են տալու՝ նման կեղտոտ չարիք իրականացնելու համար»,- պատասխանեց Հովսեփյանը։

Ադրբեջանցիները սադրանքները շարունակում են նաեւ Վարդենիսում։ Երեկ մենք գրեցինք, որ Վարդենիսում ադրբեջանցիները ծեծկռտուք են հրահրել, եւ քանի որ երկու կողմից չկրակելու հրաման է եղել, բանն ավարտվել է ձեռնամարտով։ Այնտեղ էլ ադրբեջանցիները մասնավորապես Վերին Շորժա համայնքի տարածքում շարունակում են մնալ իրենց դիրքերում եւ նահանջելու միտք  չունեն։ Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին հարցրինք՝ ի՞նչ զգացողություններ է ունենում հիմա, երբ համայնքը, որի ղեկավարն էր ժամանակին, դարձել է սահմանամերձ, եւ ադրբեջանցիները հերիք չէ՝ եկել հաստատվել են սարերում, դեռ մի բան էլ հայերի են ծեծում։ «Ես բան չունեմ ասելու, ճիշտն ասած, ես այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվում, մեր սարերի հենց տեղամասում են, էլի, ո՞նց ասեմ, ի՞նչ ասեմ»,- պատասխանեց նախկին քաղաքապետը։

Որպես քաղաքական գործիչ չէ, որպես քաղաքացի՝ ի՞նչ կարող եք ասել, որովհետեւ վտանգը ոչ թե քաղաքական գործիչներին է պատուհասել, այլ՝ ընդհանրապես ՀՀ բոլոր քաղաքացիներին։ «Բազմակի մտածողություններ ունենք, ոչինչ չեմ կարող ասել, էսօր ով սա սարքել է, թող ինքն էլ պատասխանի, ես ուրիշ բան չունեմ ասելու, ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, ամեն մեկը մի բան խոսում է, էլի, ցավդ տանեմ։ Ես լավ բան չեմ տեսնում»,- պատասխանեց Խլոյանը։ Հարցրինք՝ ո՞ւմ է մեղադրում  իրենց քաղաքի, մարզի ներկայիս վիճակի համար։ «Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ես որեւէ մեկին չեմ ուզում գնահատական տալ, ով ինչ արել է, ինքը գիտի»։