Աբսուրդի թատրոն իրավապահ համակարգում. հրաժարվում են զինգրքույկում գրել, որ մասնակցել են պատերազմին
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին եւ խնդիրներ են ստեղծում նաեւ վիրավորներին հաշմանդամության կարգ սահմանելու հարցում:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին իրեն Գերագույն գլխավոր հրամանատար երեւակայած Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, որպեսզի ձեւավորվեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանից հետոª կամավորական, բայց պարտադիր ջոկատներ կազմվեցին նաեւ իրավապահ համակարգից:
Բայց արի ու տես, որ այն ժամանակ սպառնում էին, թե պատերազմ չմեկնողների վրա քրգործեր կհարուցվեն, հիմա էլ ասում են, թե ոչ մեկ իրավունք չուներ լքել ծառայությունն իրավապահ համակարգում եւ մեկնել պատերազմ: Հետեւաբար, խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չնշել զինգրքույկում պատերազմի մասնակցության մասին:
Այս ողջ աբսուրդի թատրոնը կարող էր ծիծաղելի թվալ, եթե իրավիճակի զոհերը չունենային առողջական խնդիրներ եւ կարիք, որ իրենց էլ հիշեն՝ որպես պատերազմի մասնակից, հատկապես, որ ո°չ թաքուն են գնացել, ո°չ էլ կամավոր, այլ՝ պարտադիր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց