Սա է իրական նիկոլը` սուտասան, մանիպուլացնող, ազգակործան դժոխքի գործակալ․ Արա Վարդանյան
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երբ նիկոլը կսկսի տալ նախընտրական խոստումներ (իսկ նա արդեն լծվել է այդ գործին), շատ կարևոր է հիշել հետևյալը.
Նա խոստանում էր հանել արագաչափերը, բայց չարեց դա,
Նա խոստանում էր շեշտակի բարձրացնել թոշակները։ Արդյունքում թոշակները միջինում բարձրացան ընդամենը 4 հազար դրամով, իսկ սպառողական գները աճեցին շեշտակի,
Նա խոստանում էր իջեցնել գազի սակագինը, բայց գինը միայն բարձրացավ,
Նա խոստանում էր իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, բայց այն մնաց անփոփոխ։
Ավելին, սպասվում է թանկացում,
Նա խոստանում էր փոփոխել սահմանադրությունը և կրճատել Վարչապետի լիազորությունները` ապահովվելով փոխզսպման մեխանիզմներ։ Իհարկե այս խոսումը ևս մնաց չիրականացված։
Նա խոստանում էր պայքարել կոռուպցիայի դեմ, բայց արդյունքում Հայաստանում գրանցվել է նախադեպը չունեցող համատարած կոռուպցիա։ Որպես օրինակ նծռմ միայն Համահայկական Հիմնադրամից գողացած 107 միլիոն դոլարը,
Նա խոստացել էր ընդլայնել սփյուռքի հետ կապերը, իսկ իրականում լուծարեց սփյուռքի նախարարությունը,
Նա խոստացել էր զարկ տալ գյուղատնտեսության ոլորտին։ Որպես առաջին քայլ նա լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը,
Նա խոստանում էր, որ դուք հպարտ եք ապրելու։ Արդյունքում ազգովի նվաստացած ենք,
Նա խոստանում էր, որ միլիարդներով ներդրումներ կլինեն, հազարավոր նոր աշխատատեղեր կբացվեն։ Արդյունքում ունենք ներդրումների զրոյական մակարդակ։
Եվ ի վերջո, նա խոստանում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Թե ինչ եղավ արդյունքում բոլորս տեսանք...
Այ սա է իրական նիկոլը` սուտասան, մանիպուլացնող, ազգակործան դժոխքի գործակալ։
Այս անգամ ևս, նա շռայլելու է աներևակայելի խոստումներ։ Նա կբարձրացնի աշխատավարձները մի գուցե նաև թոշակները, բայց. այդ ամենն կրկին սուտ է լինելու։
Նա հասցրել է պետությունը մի վիճակի ուր, իր ղեկավարմամբ, ուղղակի անհնարին է իրականացնել որևէ դրական բան։ Այսինք նա կրկին խաբելու է, քանզի իր հայտարարած բարձր աշխատավարձներ վճարելու որևէ հնարավորություն մեր պետությունը այսօր չունի։ Ավելին, գնալով այդ քայլին նա մի քանի ամսվա ընթացքում կկանգնեցնի պետությունը ֆինանսական կոլապսի առջև։
Դե ինչ, դեռ վստահու՞մ եք իրեն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»