Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Թուրքիայի գերնպատակներից մեկը «միջանցքի» ձեռքբերումն է, այդ նպատակին հասնելու համար անում է և անելու է երևացող ու չերևացող քայլեր

Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Մայիսի 16-ին կայացած բանակցությունների վերաբերյալ, որին մասնակցում էր նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղպահների ղեկավար Ռուստամ Մուրադովը, նույնպես որևէ հստակություն չկա։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին և այդ համատեքստում Թուրքիայի գործոնին, նկատեց՝ այստեղ կա թուրքական ոճ, որովհետև պարզ էր, որ Արցախյան պատերազմից հետո պատերազմը շարունակվելու էր այլ ոճով, այլ հարթությունում՝ սահմանային սադրանքներ, բանակցային ձևաչափում տարատեսակ պահանջների ներկայացում, ինչը բնորոշ է թուրքական պետությանը, այդ նույն մտածողության կրողն է նաև Ադրբեջանը։

«Այսինքն՝ մենք կարող ենք սպասել, որ հաշվի առնելով սահմանային տարբեր հատվածներում ադրբեջանցիների չհիմնավորված առաջ գալը, նրանց նկրտումները և Հայաստանի թույլ վիճակը, դիմադրողականության բացակայությունը, ադրբեջանական այդ պահանջները խրախուսվելով Թուրքիայի կողմից՝ անընդհատ շարունակվելու են։ Թուրքիայի գերնպատակներից մեկը «միջանցքի» ձեռքբերումն է, որի միջոցով նա կապվելու է Նախիջևանին, թուրքական աշխարհին, և այդ նպատակին հասնելու համար Թուրքիան անում է և անելու է երևացող ու չերևացող քայլեր։ Չերևացող քայլերից կարող ենք համարել Ադրբեջանին խրախուսելը, ադրբեջանական նկրտումներն էլ ավելի ագրեսիվ դարձնելու նրա ծրագրերը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Հետևաբար, թուրքագետի կարծիքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, տարբեր ոլորտների վերաբերող բազմաշերտ խնդիր է և թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակությունն է։

Ըստ թուրքագետի, ցավոք, Հայաստանն այս ագրեսիային դիմադրելու իր բոլոր ռեսուրսներից, ներկայիս իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով, զրկվել է։

Հսրցին՝ հաշվի առնելով պաղեստինաիսրայելական բախումները և դրանց զարգացումները, որի դեպքում Թուրքիայի համար նոր ճակատ է բացվել, արդյո՞ք Թուրքիան շարունակելու է նախկին ակտիվությամբ աջակցել Ադրբեջանին, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը, պայմանական ասած, մի քանի խնդիրների համաժամանակյա ստեղծում և գործողություն է։

«Ըստ այդմ, չեմ կարծում, որ պաղեստինաիսրայելական խնդիրը կարող է կասեցնել Թուրքիայի ակտիվ ու ագրեսիվ գործողությունները Հարավային Կովկասում, որովհետև պաղեստինաիսրայելական խնդիրը և դրա թուրքական արձագանքը, այսպես ասած՝ օրինաչափ է և նոր չէ։ Թուրքիայի և Իսրայելի միջև նմանատիպ թեժացումներ, ճգնաժամեր նախորդող տասնամյակներում տեղի են ունեցել, սա նոր երևույթ չէ, և չեմ կարծում, որ դա ունի այնպիսի ներուժ, որը կխոչընդոտի Թուրքիայի թուլացմանը Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում»,- հավելեց թուրքագետը։

Թե ի՞նչ զարգացում կարող է ունենալ Սյունիքում ստեղծված իրավիճակը, եթե իշխանությունները կտրուկ քայլեր չձեռնարկեն և շարունակեն սպասել, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց.

«Եթե տվյալ իշխանությունը չի կարողանում ապահովել սահմանային ամբողջականության խնդիրները, ուրեմն՝ տվյալ իշխանությունը պետք է փաստի, որ ինքը տապալել է, ինչպես այլ ոլորտներում, տապալել է նաև տարածքային ամբողջականության պահպանումը։ Այս իշխանությունների պարագայում, կարող ենք սպասել, որ ադրբեջանական սադրանքները, նկրտումները շարունակվելու են, ադրբեջանական պահանջները շարունակվելու են։ Ակնկալել, որ Ադրբեջանը կպահի որևէ պայմանավորվածություն, կամ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի՝ ինքնախաբեություն է։ Պետք է սպասենք այս ոճով ագրեսիվ, ավելի ագրեսիվ գործողությունների շարունակություն, ադրբեջանական նոր պահանջներ, որը սպասելի է ադրբեջանական պետական մտածողությանը քիչ թե շատ ծանոթ մասնագետի համար»։