Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Հրապարակեք ողջ ցանկը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական բարձունքների հանձնումը թշնամուն կարծեք թե բացարձակ չի մտահոգում ՀՀ իշխանություններին. նրանցից ոմանք հայտարարում են, թե «դա ընդամենը մեկ բլուր է», ոմանք հավաստում են, թե «թշնամին պարզապես մոլորվել է, և որևէ խնդիր չկա», պաշտպանության նախարարն էլ իր հերթին ձայնակցում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։ Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարց է ծագում՝ ո՞րն է այդ հունը, հատկապես երբ այն անշեղորեն տանում է դեպի Հայաստանի անկախ պետականության կործանում։

Ուշագրավ է նաև այն, որ երկրի փոխվարչապետը հայտարարում է, թե մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին։

Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։

Անշուշտ լավ է, որ թշնամու մայիսյան քայլերթի ժամանակ մենք զոհ չենք ունեցել, սակայն ուժի և իրավունքի պարտադրանքով նրան գուցե հասկացնեի՞նք, որ ապօրինի են հատել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Ապօրինի սահմանահատումն, այո, մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, բայց պարտավոր ենք նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Եթե չես կանգնեցնում քեզ ընդառաջ եկող թշնամուն, նշանակում է այդպիսի հրամա՞ն ունես։ Մի՞թե մեր իշխանությունների, մասնավորապես Գլխավոր շտաբի պատասխանատուների գործողությունները կամ, ավելի ճիշտ, ակնհայտ անգործությունը չեն պարունակում բացահայտ հանցագործության հատկանիշներ։ Տպավորություն է, թե թշնամին պիտի ամեն օր առաջ գա, իսկ մենք հուսահատ բանակցենք։

Վերջապես հարկ է գիտակցել, որ անհնար է բանակցել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու և այդ հնարավոր կատարվելիք փաստից չի փրկի անգամ վարչապետի հերթական խոստովանությունն ու դրան իսկույն ևեթ հետևող բացառումը՝ թիվ մեկ պատասխանատուն ե՛ս եմ, սակայն թիվ մեկ մեղավորը ես ե՞մ։

Մեր անպատասխանատվությունը զավեշտալի զարգացումներ է արձանագրում։ Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկիր, մի բան էլ մուննաթով են վերաբերվում ռազմավարական դաշնակցին՝ նրա վրա կոտրելով մեր անգործությունը՝ այդպես էլ չունենալով տարրական ընկալումը նրա, որ տունդ առաջնահերթությամբ ինքդ պիտի պաշտպանես։

Զավեշտի մեկ այլ դրսևորում։ Ներկա օրհասական իրավիճակում ոմանք կոչ են անում համախմբվել իշխանությունների շուրջ։ Հարց՝

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր տանուլ են տվել պատերազմն ու դեռ իշխանության ղեկի՞ն են,

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր ատում են Արցախն իր «դժգույն ու դժբախտ» դարձած Շուշի քաղաքո՞վ,

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր չեն հարգում Հայ առաքելական եկեղեցին, քարոզում են Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, հարվածի տակ են առել հայ ընտանիքը, քանդել ու քանդում են ուժային կառույցնե՞րը․․․․

Կարելի՞ է արդյոք վստահել մարդկանց, ովքեր սեփական աթոռի նկատմամբ ունեցած պաշտամունքից այն կողմ արժեհամակարգ չունեն, երկիրը վերածել են մանրադրամի,

-կարելի՞ է արդյոք է վստահել մարդկանց, որոնց հրաժարականն են պահանջում երկրի բարձրագույն զինվորականությունը, չորս նախագահները, երկու կաթողիկոսները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը, հեղինակավոր այլ կառույցներ ու անձինք։

Մի բան է ակնհայտ։ Եթե ներկա իշխանությունները հեռանային ավելի վաղ, քան ընտրություններն են, չէինք ունենա Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքների թշնամու կողմից բռնազավթման դեպքերը, իսկ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, ձևավորվում է համոզմունք, որ նրանք դեռ ունեն հստակ ծրագրված նոր անելիքներ, որոնք հանգեցնելու են նորանոր կորուստների։ Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու։ Մնում է հայտնի ֆիլմի հերոսի պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։

Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը աչալրջորեն շարունակելու է հետևել ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակին, բարձրաձայնելու է իշխանության անգործության և դրա պետականակործան հետևանքների մասին: