«Հասկանո՞ւմ եք, բանակցություններն ավարտվել են 15 ժամ առաջ ու դրա մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիների հետ երեկ կայացած բանակցություններն արդեն 15 ժամ է ավարտվել են, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանյան, ռուսաստանյան և ադրբեջանական տիրույթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառվեցին։
Տեղեկություններ ստացվեցին ամենատարբեր ուղղություններից, բացի պաշտոնական աղբյուրներից։
Իշխանության տարբեր դեմքեր էլ ընդամենը զբաղված են իրենց տապալումները «սվաղելու», «ծածկադմփոցն ապահովելու» և պատասխանատվությունից խուսափելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճով։
Հասկանո՞ւմ եք, բանակցություններն ավարտվեն են 15 ժամ առաջ ու դրա մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։
Մի կողմ դրեք ընդդիմությանը, քաղաքական գործընթացները, հասկացե՛ք, մարդիկ ընդամենը ուզում են իմանան, թե ինչ է կատարվել և իրենց ինչ է սպասվում։
ԱԱԾ-ին խորհուրդ եմ տալիս տեղեկատվական անվտանգության վերաբերյալ բարոյախրատական հերթական կոչերի փոխարեն զբաղվել իշխանության, պետական տարբեր կառույցների՝ վերոնշյալ թեմայով ուսումնա-դաստիարակչական աշխատանքով։
Ի դեպ, իշխանության տարբեր դեմքերի երեկվա խայտառակ պահվածքն ու պաշտոնական կառույցների լռությունն առավել խորացրեց և վտանգավոր աստիճանի հասցրեց իշխանության՝ ադրբեջանցիներին նոր զիջումներ խոստանալու հասարակության կասկածներն ու մտահոգությունները»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»