Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան
Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների, իրավունքները, երեխաների շահերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Կութ գյուղ: Պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել գյուղի բնակիչների հետ, որոնք մեծ մասամբ զբաղվում են անասնապահությամբ:
Կութ գյուղի հովիվներից մեկը Պաշտպանին տեղեկացրել է, որ մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Ընդ որում, արոտավայրը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:
Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո: Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի տարածքներում, իրենց բնակավայրի հարևանությամբ վտանգում է մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:
Պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ:
Ադրբեջանական զինվորականների նկարագրված անօրինական արարքները հաստատում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը:
Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին»,- գրել է Թաթոյանը:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա