Զարմանալ կարելի է հայ ազգի համբերության վրա
Կից քարտեզում Սիրիան և Իրաքն են։
Շականագույնով նշված են այդ պետությունների այն տարածքները, որոնք վերջին տարիներին տուժել են ջրազրկությունից և լիարժեք անապատացման վտանգի առջև են կանգնած։ Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ Թուրքիան, որտեղից սկիզբ են առնում այս երկու պետությունների հիմնական ջրային ռեսուրսները՝ Եփրատ և Տիգրիս գետերը, տարիներ ի վեր նվազեցնում է դեպի Սիրիա և Իրաք հոսող ջրերի քանակը՝ այդպիսով լրջագույն ճնշում գործադրելով այս պետությունների վրա։ Ջրազրկումը հանգեցնում է ոչ միայն բնապահպանական, այլև մարդկային աղետի՝ բռնագաղթից մինչև հիվանդություններ ու մահեր։
Այս քաղաքականության մանրամասներին ծանոթ լինելով՝ ես բնավ չեմ զարմանում, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից նվաճվում են ոչ միայն ՀՀ սուվերեն տարածքները Գեղարքունիքում և Սյունիքում, այլև «տարօրինակ պատահականությամբ» այդ նվաճված հատվածները հայկական բնակավայրերը սնուցող՝ ռազմավարական գոտիներ են՝ լճերով ու գետերով հարուստ (ինչի շնորհիվ թշնամին հայաթափելու փորձ է անում նշված շրջաններում)։ Եւ ընդհանրապես, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին տասնամյակի քաղաքակությանը քիչ թե շատ ծանոթ մարդը որևէ զարմանալու առիթ չունի. Ադրբեջանը, Թուրքիայի համակարգմամբ, ըստ հաջորդականության կիրառում է նույն այն ռազմավարությունը, որն արդյունավետ կերպով կիրառվել է Սիրիայում և այլուր։
Զարմանալ կարելի է միայն հայ ազգի համբերության և միամտության վրա, որը վախեցնող անտարբերությամբ հետևում է սեփական կամքով ընտրված թուրքամետ ռեժիմի ձեռքով պետության լիարժեք կազմաքանդմանն ու Թուրքիայի կողմից Հայաստանի նվաճմանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»