«Երեւի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ֆինանսապես աջակցում է Արամ Զավենի Սարգսյանին։ Նրանք վաղեմի բարեկամներ են, բայց աջակցելու պատճառներից մեկն էլ այն է, որ կանխեն Արամ Սարգսյանի միանալն Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պայմանը միայնակ մասնակցելն է։ Բնականաբար, այս պրոյեկտին իր հավանությունն է տվել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Ռ․ Հայրապետյանը տեւական ժամանակ է՝ ապրում է Մոսկվայում․ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն ռուս իրավապահներն անցած տարվա ամռանն իրենց տարածքում դադարեցրել են նրա նկատմամբ հետախուզումը։
Երեկ մենք կապվեցինք նրա հետ եւ հարցրինք, թե ինչ կարող է ասել առաջիկա ընտրությունների մասին, կա՞ մի քաղաքական ուժ, որին աջակցելու է։ «Դուք իմ կուսակցական պատկանելությունը, կարծեմ, գիտեք։ Իսկ Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ ես դավաճանություն եմ արել․․․ բա ինչի՞ եք նման հարց տալիս էդ դեպքում»,- նեղսրտեց նա։ Ասացինք, որ ուզում էինք իրենից լսել այդ մասին։ «Ուղղակի երեւի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞»,- ասաց նա եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց