Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք․ ու՞մ համար են քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք

Ադրբեջանցիներն առաջ են եկել ու շարունակում են մնալ այն դիրքերում, որտեղ դիրքավորվել էին։ Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում ադրբեջանցիները հատել են ՀՀ պետական սահմանը՝ առանց զինված հարձակման, կրակոցի։ Նրանք ոտնձգություն են իրականացնում սուվերեն երկրի պետական սահմանի նկատմամբ, ու մենք դեռ որևէ գործողություն չենք իրականացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա հիշեցրեց՝ 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարց է ուղղել սահմանների կահավորման, խրամատների մասին, ինչին ստացել է ագրեսիվ պատասխան, իրեն էլ մեղադրել են, թե ադրբեջանցիներին տեղեկություններ է տալիս ՀՀ սահմաններին կատարվողի մասին։

«Ադրբեջանական զինուժը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից, և որևէ մեկին որևէ ինֆորմացիա պետք չէ տալ, նրանք տեսնում են՝ ունե՞նք խրամատ, թե չունենք։ Հիմա ուզում եմ նույն հարցը բարձրաձայնել՝ ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք, ինչու՞ մենք չենք կարողացել պաշտպանվել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե կես տարի ժամանակ է եղել սահմանների կահավորման համար։

«Մեր առաջնային խնդիրն ընտրությունները չեն, որ այսօր քարոզարշավ են անում, ցուցակ գրում-ջնջում։ Ու՞մ համար եք քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք։ Իսկ ինչով են զբաղված ՀՀ-ում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը՝ զբաղված են իրենց քաղաքական ապագան կառուցելով, բայց որ երկրում՝ չեմ հասկանում»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե ձյուն է եղել, չեն կարողացել կահավորել սահմանները, Թովմասյանն արձագանքեց․ «Ձյունը վաղուց է հալվել, իսկ ինչու՞ ադրբեջանական զինուժն այդ նույն եղանակային պայմաններում կարողանում է, օրինակ, Տեղ համայնքի մոտ խրամատներ փորել, բայց մենք չենք կարողանում։ Մենք ինչու՞ ենք այսքան մոռացել առաջնագծի մասին»,-ասաց նա՝ հավելելով․

«Վարչապետն ասում է՝ ոչինչ, կանենք, բայց երբ կանենք, ադրբեջանցիները մտել են մեր տուն, մեր Վարդենիսի սարի տակ այս պահին դիրքավորված են, առաջ գալու հանդգնություն էլ ունեն, և որևէ դիմադրության չեն հանդիպում»,-նշեց Թովմասյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ խիստ անհրաժեշտ է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, որի ընթացքում քննարկվի սահմանին տիրող իրավիճակը, հասկանան՝ ովքեր են մեղավոր։

Թովմասյանը նշեց՝ իրենց մեղադրում են, թե բարձրաձայնում են Վարդենիսի սահմանի մասին, սակայն այդ մասին չեն խոսել 27 տարի շարունակ, ապա հիշեցրեց՝ Վարդենիսում Ադրբեջանի հետ սահման է ձևավորվել նոյեմբերի 9-ից հետո, երբ առանց մի կրակոցի Քարվաճառը հանձնվել է․ «Հիմա ինչ է ստացվում՝ մենք նոր առաջնագիծ ունենք, ու էլի նախկիննե՞րն են մեղավոր»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե մտածել է՝ վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարել, որովհետև այն օրերին, երբ ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգություն չի եղել, ռազմական դրությունը պահպանվել է, որ, Թովմասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը պահպանի։

«Հիմա ՀՀ սահմանային անվտանգությունն իրապես վտանգված է, մեր սուվերեն պետության նկատմամբ իրականացվել է ոտնձգություն, ու մենք ռազմական դրություն չենք հայտարարում, տրամաբանությունը չեմ հասկանում։ Սրանից ավել ինչ պետք է լիներ, որ մենք համոզվեինք՝ ռազմական դրության անհրաժեշտություն կա»,-ասաց պատգամավորը։

Նա տեսակետ հայտնեց, թե ադրբեջանական գործողությունները մեծապես պայմանավորված են ՀՀ-ում առկա անկանոն վիճակով․ «Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք մի քիչ ընդլայնվում են, և ով լիներ թշնամի, կվարվեր հենց այս փուլում»,-նշեց նա։

Նրա դիտարկմամբ՝ տիրող իրավիճակում թիվ մեկ պատասխանատուն ԳՇ պետ Արտակ Դավթյանն է։