Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր․ Արթնացեք, մարդիկ, վաղը ուշ է լինելու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Հետաքրքիր է, եթե չլիներ լրատվամիջոցների ահազանգն այն մասին, որ ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը և զավթել Սև լճի տարածքը, ինչպե՞ս կարձագանքեր դավաճանի իշխանությունը այդ փաստին։
Ուրիշ հարց տամ՝ իսկ միայն Սև լճի տարածքու՞մ են ադրբեջանցիները հողեր զավթել ՀՀ-ից։ Կա՞ն արդյոք այլ տարածքներ, որոնց մասին, օրինակ, լրատվամիջոցները բան չեն իմացել։ Որովհետև ադրբեջանցիներն ասում են, որ դա սովորական երևույթ է։ Անդրանիկ Քոչարյանն էլ էր երկու օր առաջ նման մի բան ասում։
Երրորդ հարցը տամ՝ չե՞ք զգում, թե ինչ ծուղակի մեջ են գցում հայկական կողմին ադրբեջանցիները։ Թե բա՝ ՀՀ սուվերեն տարածք, սովետական քարտեզներով գծված սհմաններ և այլն։ Չե՞ք տեսնում, որ այդկերպ նրանք լեգիտիմացնում են այդ քարտեզները։ Այն նույն քարտեզները, որոնց մեջ Արցախը Ադրբեջանի կազմում է գծված։
Էլի հարցեր տամ, թե՞ բավական է։ Ժողովուրդ, արթնացի։ Ախր մեր պետությունն են կործանում էս դավաճանները։ Ախր մեր զավակներին են կոտորում դրանք։ Արթնացեք, մարդիկ, վաղը ուշ է լինելու։
P.S. Մի պարզ ճշմարտություն կա, որը չեմ կարող չնշել։ Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր։ Շնորհակալություն այն լրատվամիջոցներին, ովքեր հարցը դարձրին քննարկման առարկա և հասան նրան, որ դավաճանների այս իշխանությունը ստիպված լինի մատը մատին տալ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել