Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել ԲԴԽ-ին` դատավորի լիազորություններս դադարեցնելու համար. Կարինե Պետրոսյան
Դատավոր Կարինե Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի գործընկերներ
Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որպիսի հանգամանքը դատավորի լիազորությունների դադարման հիմք է:
Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի:
Իրավական գործընթացների ամբողջ ընթացքում պահպանել եմ դատավորի զսպվածության և չեզոքության արգելքը:
Եվ չնայած որ այս պահի դրությամբ կարճված է իմ նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը և մերժված է կարգապահական վարույթը, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք շարունակական «հետապնդումներից»: Ասվածի ապացույցը քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առկայությունն է:
Եվ քանի դեռ կան այդ գործընթացները, պայքարը շարունակվում է…
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց բարոյական աջակցությամբ հավաստեցին իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:
Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր այն անդամներին, ովքեր չվարանացեին պաշտպանել իրենց գործընկերների խախտված իրավունքները»,-գրել է դատավոր Պետրոսյանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026