«Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ
Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10 օր առաջ։
Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։
Իսկ սրան հասնելու համար պետք է օրվա ռեժիմով, օրվա փաստով խոսել լայն հասարակության հետ։ Համբերատար բացատրել անգամ այն, ինչ թվում է, թե ակնհայտ է։ Օրինակ.
Լավրովը երեկ հայտարարում է, որ Բաքվի հետ սկսվել են առարկայական բանակցություններ՝ Սպուտնիկ V-ի արտադրությունը Ադրբեջանում կազմակերպելու համար։
Արձանագրենք քաշային կատերգորիաների տարբերությունը. Փաշինյանի Հայաստանը նույն Ռուսաստանից գլուխը կախ պատվաստանյութի քանակ է խնդրում, իսկ Ադրբեջանը արտադրություն կազմակերպում։
Ալիևը երեկ Նախիջևանում՝ մեր քթի տակ, ռազմական օդակայան է բացում, Փաշինյանը՝ անիմաստ անվերջ ելույթ է ունենում։
Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ Փաշինյանը խոսում է ասֆալտից։
Հիմա սրանք ո՞նց են իրար հետ հանդիպելու, բանակցելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը հիմա չի կարողանում գնալ Արցախ։ Բացատրենք սա ամեն ընտրողի։
Երեկ լուծարումից առաջ՝ իմքայլական պատգամավորը ասում է, որ իրենք հանգիստ խղճով են գնում։ Սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, որը Եռաբլուրի ճարտարապետն է։ Նոր Հայաստանի փոխարեն Նոր Եռաբլուր կառուցածները խոսում են հանգիստ խղճի մասին։ Այս, թվում է, ակնհայտ իրականությունը, այնուամենայնիվ, պետք է բացատրել բոլորին, երբեմն՝ անգամ խիստ գիտակից մարդկանց։
Շատ կարևոր է, որ փոփոխության ճամբարի լիդերները խոսեն պարզ բաների մասին, նույնիսկ՝ ակնհայտ բաների մասին։ ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցությունը լայն ընտրողին ոչինչ չի ասում և չի օգնելու փոփոխությունների անկասելի ընթացք ձևավորելուն։ Պետք է լիդեր- քաղաքական թիմ- համակիրներ- շտաբեր- ենթաշտաբեր մեխանիզմը համառորեն աշխատի նույն ուղղությամբ՝ պարզաբանել, բացատրել ամենապարզը, ամենաակնհայտը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»