Որն է Ադաթի ու Նամուսի տարբերությունը. Երկուսն էլ չգրված օրենքներ են, սակայն մեկը ծագում է արաբերենից, մյուսը՝ հունարենից
Որն է Ադաթի ու Նամուսի տարբերությունը: Երկուսն էլ չգրված օրենքներ են, սակայն մեկը ծագում է արաբերենից, մյուսը՝ հունարենից:
Մինչ Իսլամ ընդունելն արաբներն ապրում էին ադաթներով՝ չգրված օրենքներով, որը նորմավորում էր կյանքի բոլոր բնագավառները: Իսլամ ընդունելուց հետո նորմավորումըը սկսվեց կատարվել գրված օրենքներով՝ Շարիաթով, սակայն այն երկրներում, որտեղ Իսլամը թույլ էր զարգացած, մարդիկ կարևորություն էին տալիս ադաթներին: Այսպիսով, Ադաթն օրենքներ չսիրող հասարակությունների կյանքի նորմերն են:
Նամուսն առաջացել է հունարեն Նոմոս բառից, ինչը բառացի նշանակում է Օրենք: Սակայն մեր դեպքում այն կրկին չգրված օրենքների իմաստն է ձեռք բերել, այսինքն դարձել է Ադաթ:
Հռոմը դարձել է կայսրություն, որովհետև իր հիմնադրման օրից, երբ փոքր գյուղաքաղաք էր, որոշեց ապրել օրենքներով, դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ արդեն գոյություն ունեին գրված օրենքներ, որոնք գտնվել են պեղումների ժամանակ: Այդ տախտակների շնորհիվ Հռոմը դարձավ համաշխարհային կայսրություն և ժամանակակակից քաղաքակրթության հիմքը:
Սակայն մեր նախնիները Նոմուսը դարձրեցին նամուս ու նախընտրեցին ապրել ադաթներով ու չգրված օրենքներով, որի պատճառով էլ կորցրեցինք պետականությունը:
6-րդ դարում խմբագրված և ժամանակակից իրավունքի հիմքերից մեկը դարձած Հուստինիանոսի կոդեքսում, Novella XXI ասվում, գրված էր, որ Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է «բարբարոսական սովորույթներ»: Նույն ժամանակ Հակոբ Յեդեսացին գրում էր, որ «Հայաստանի ժողովուրդները աշխարհի սկաբնավորումից ի վեր ապրել են առանց օրենքների», իսկ Կոստանդնապոլսի պատրիարքը Հայոց կաթողիկոսին գրել էր․ «Բազում գոհություն Աստծոն մատուցանեմ քո համբերությանդ ի մեջ այդպիսի բարբարոս ազգի․․․»:
Հույներն ու հռոմեացիները բարբարոս էին համարում այն ժողովուրդներին, որոնք ապրում են ոչ թե նորմավորված օրենքներով, այլ սովորույթի ուժի վրա հիմնված հարաբերություններով, այսինքն նամուսով ու ադաթով:
Այսօրվա մեր հիմնական խնդիրը մնում է նույնը, որ օրենքներով ենք ցանկանում ապրել, գրված, թե՝ չգրված: Նշեմ, որ չգրված օրենքների դեպքում արդեն կարևոր է ոչ է դատարանի որոշումն, այլ հասարակական պարսավանքը:
Իսկ եթե այդ հասարակությունն էլ չկա:


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»