Իմքայլականների խիղճը հանգիստ է, փորներն էլ՝ կուշտ, ոչինչ, որ Շուշին մերը չէ
Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասում է, թե իր, իր գործընկերների խիղճը մաքուր է, եւ որ տուն է գնում, գլուխը հանգիստ խղճով դնում է բարձին։ Հասկանո՞ւմ եք ինչ է ասում։ Կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության պատգամավորն ասում է, որ իր խիղճը հանգիստ է, եւ որ գիշերն առանց ուֆ անելու քնում է։
Շուշին եւ Հադրութը հեչ, մեր հինգ հազար լույս տղերքը հեչ, փլուզած տնտեսությունը հեչ, 35 հազար անտուն մարդիկ հեչ, կորոնավիրուսից, ավելի ճիշտ ապիկար քաղաքականության պատճառով կորոնավիրուսից մահացած չորս հազարից ավելի մարդիկ հեչ։ Բաբկենի ու իր գործընկերների խիղճը հանգիստ է։
Նրանք գիշերները անհոգ մանկան նման քնում են։ Ոչինչ, որ տասը հազարին մոտ ծնողները, որոնց որդիները զոհվեցին, որ նաեւ Բաբկենի երեխաներն անհոգ ապրեն, կես տարուց ավելի է գիշերը չեն քնում։ Բաբկեն, սխալվում ես. թե երեխաներդ, թե թոռներդ իմանալով որ նիկոլի կողքին ես եղել, մեղմ ասած, ամաչելու են։ Ամաչելու են նաեւ քո էս ելույթի համար։ Ասելու են՝ այ հեր, որ Աբգարը, Հայկազը, Արգամը, Վարդանը, Գոռը, Սարոն, Դավոն, Կարենը, հազարավոր մյուս տղերքը ձեր տխմար քաղաքականության պատճառով զոհվել էին, քո խիղճը ոնց էր մաքուր ու ոնց էիր հանգիստ քնում։ Բաբկեն, Բաբկեն։ Ես էլի չեմ քնելու, ու անելու եմ ամեն ինչ, որ Հայաստանում այլեւս երբեք ձեր նման իշխանություն չլինի, որ 18 տարեկանները չզոհվեն, որ գյուղերը չավերվեն, քաղաքները թշնամուն չհանձնվեն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»