Սյունիքի դեպքերից հետո Փաշինյանը մտադիր է փոխել իրավապահ կառույցների ղեկավարներին
«Հրապարակը» գրում է․ «Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից և Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից։ Ասում են՝ մտածում է նրանց փոխելու մասին, քանի որ, Փաշինյանի կարծիքով՝ իրավապահ կառույցներն ամեն ինչ պետք է անեին, որ դատարանները կալանքի սանկցիաներ տային ձերբակալվածներին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իրեն սյունյաց «ողջույններ» էին հղել։
Երեկ մեր լրագրողը դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանը դժգո՞հ է իրենից՝ այդ գործերի կապակցությամբ, և քննարկումներ կա՞ն իրեն փոխարինելու հարցով։ «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է՝ քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»,- նյարդային պատասխան է տվել Դավթյանը, սակայն անակնկալի չի եկել հարցադրումից։
Այսինքն՝ վարչապետը գոհ է Ձեզնից։ «Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ»: Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ասել է, որ ինքն էլ է դժգոհ դատարանների որոշումներից և որոշ գործերով բողոքարկելու է դրանք»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց