Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը
«Ժողովուրդը» գրում է. «Երևանի կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում կենդանիների և՛ գլխաքանակը, և՛ տեսակները պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը թվերով ներկայացնում է կենդանաբանական այգին: Այսպես, այգում 2019 թ. առկա է եղել 182 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 910, բայց 2020թ. տարեվերջին պակասել են ոչ միայն տեսակները, այլև գլխաքանակը: Նախորդ տարեվերջին առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ գլխաքանակը՝ 830:
Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 80-ով, իսկ տեսակը` 30-ով: Մասնագետներն անհանգստացած են. այս տվյալները խիստ մտահոգիչ են: Սրան զուգահեռ կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի պակասել. օրինակ` եթե 2019թ. այգին ունեցել է 288 հազար 600 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 116 հազար 959 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է սողունների գլխաքանակը` 12-ով, իսկ կաթնասունները 11-ով ավելացել են: 2019-ին այգին ունեցել է 44 անողնաշար կենդանի, իսկ անցյալ տարի՝ 19:
Գիշատիչ թռչուններն էլ 1-ով են պակասել: Մեկ տարվա ընթացքում ձկների քանակը 61-ով է պակասել: և ամենակարևորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020-ին անկել է 134 կենդանի, դուրս են տրվել 46-ը, ծնվել են 77-ը, ձեռք բերվել` 25-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է 415 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 418 մլն 100 հազար դրամ, այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026