Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

44-օրյա պատերազմի ընթացքում Ավստիայից ուղարկածս օգնությունը տեղ չի հասել, դեսպանը տեղեկություն չի տալիս, ասում է` պետական գաղտնիք է. ավստրիահայ գործարար

44-օրյա պատերազմի ընթացքում Ավստիայից օգնություն եմ Հայաստան ուղարկել՝ տեղի ՀՀ դեսպանության միջոցով, սակայն ուղարկածս օգնությունն այդպես էլ տեղ չի հասել, անհետացման պատճառը որևէ մեկը չի ասում, ասում են՝ պետական գաղտնիք է: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Ավստրիայում բնակվող գործարար Գևորգ Գրիգորյանից: 

Գրիգորյանի խոսքով՝ օգնության բեռի մի մասը նախատեսված է եղել «Սև հովազ» կամավորական ջոկատի համար, սակայն ջոկատին այդպես էլ ոչինչ չի հասել: «Մենք որպես հայ պետք է անեինք այն, ինչը մեզնից հասնում էր, երբ հասկացա, որ տղաները շաբաթներով դրսում են քնում, հնարավորություններ չկային, իհարկե, հասկանում էինք պատերազմական վիճակը, ես շատ արագ կողմնորոշվեցի, որ պետք է վրաններ, դիմացկուն ներքնակներ ուղարկել: Կազմակերպեցինք, ինձ հատուկ վրաններ, ներքնակներ տրամադրեցին, ուղարկելու հետ կապված միակ խնդիրը քանակն էր, քանի որ ինքնաթիռով պետք է ուղարկվեր»,-ասաց նա և հավելեց, որ ուղարկվող բեռը փոխանցել էր ընկերոջը, որպեսզի Ավստրիայի օդանավակայան հասցնի:

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ իրեն մի քանի անգամ ավելի վրան ու ներքնակ են տրամադրել. «Ինձ մոտ ցուցակ ունեմ, որտեղ գրված է, որ ուղարկվելու է 160 ներքնակ և 30 վրան: Ես ասել էի, որ եթե բեռն ուղարկեմ, ապա դրա 10 տոկոսը պետք է փոխանցվի «Սև հովազ» ջոկատին, իսկ մնացածի ճակատագիրը պետք է որոշի ՀՀ-ն: Մի քանի օր անցավ, զանգեցի՝ ճշտելու, թե ինչ կա օգնությունից, ընկերս ասաց, որ ապրանքը շատ է, չի գնում, մի շաբաթ սպասել է պետք: Օդանավակայանից սակայն մինչ այսօր ինձ չեն տվել թուղթ, որ ՀՀ իմ անունից 1600 կգ ապրանք է մտել, ասում են՝ պետական գաղտնիք է, բայց շուտով դա էլ կբացահայտվի»:

Ավստրիահայի խոսքով՝ տեղի Հայաստանի դեսպանատնից փոխանցել էին, որ այդ ընթացքի տուգանքները պատրաստ են իրենք վճարել, իսկ բեռն ուղարկում են Հայաստան, նա նշեց, որ լսած լուրն ուրախալի էր, սակայն մեկ-երկու շաբաթ անցան Հայաստանից զանգում են ու ասում, որ իրականում, օգնության կարիքը շատ է զգացվում: «Ինձ դեսպանատնից աբսուրդ բացատրություններ են գալիս, տեղեկություններ են հասնում, որ այս ամբողջ գործընթացը կառավարվում էր Ավստրիայում Հայաստանի դեսպանի կնոջ միջոցով, ասում եմ՝ ո՞նց դեսպանի կնոջ միջոցով, բա դեսպանը կամ դեսպանի կինն ի՞նչ իրավասություն ունի այս իրավիճակը կարգավորելու համար: Ասաց՝ ինչ-որ խնդիրներ են եղել, ասում եմ՝ ինչ խնդիրներ, ասում են՝ արգելված դեղամիջոցներ են ուղարկվել, որն իբր թե իմ անունով ուղարկված բեռն է»,- ասաց նա: 

Գրիգորյանը հանդիպել է նաև դեսպանին, ով հարցրել է՝ ինչ խնդիր է առաջացել. «Ասացի՝ այն օգնությունը, որն ուղարկել եմ իմ եղբայրների համար, ուզում եմ իմանալ, թե որտեղ է, ասաց՝ գնացեք, գրավոր գրեք»:

Գործարարը փոխանցեց, որ իր հետ Հայաստանից կապ է հաստատել ոմն Արթուր Պետրոսյան անունով պաշտոնյա, որը վստահեցրել է, թե իր ուղարկած բեռը տեղ է հասել, սակայն որևէ ապացույց այս մասով չի ներկայացվել:

Վերջինիս խոսքով՝ մինչև վերջ պայքարելու է ու գտնելու է այն օգնությունը, որն անհասկանալի կերպով անհետացել է: Ըստ նրա՝ այսօր շատ սփյուռքահայեր նույն վիճակում են և այս պատճառով չեն պատրաստվում այլևս օգնություն ուղարկել Հայաստան: Հետագա գործողությունների մասով Գրիգորյանը նշեց, որ պատրաստվում է Ավստրիայում Հայաստանի դեսպանի մասին ունեցած տեղեկություններն ուղարկել Ավստրիայում գործող բոլոր դեսպանատներին և դատական հայց ներկայացնել դեսպանի դեմ։