Նիկոլը մենակ մնաց, Տեր-Պետրոսյանն իրեն մաքրում է Փաշինյանից. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է քան թուրք-ադրբեջանական տանդեմը» Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որպեսզի հիմնավորեր, թե ինչու է ինքը գնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա խոսքով՝ դա նույնպես ծայրահեղություն է։ «Բոլորս էլ ի վերջո հասկանում ենք, որ որքան էլ մենք Փաշինյանին փնովենք, այնուամենայնիվ թուրք-ադրբեջանական ագրեսիան ամենավտանգավորն է ու ամենաանընդունելին է, բայց այստեղ էլ նա էպատաժ է անում, որ արդարացնի իր առաջարկը մյուս նախագահներին միանալու։ Տեր-Պետրոսյանն ի սկզբանե գիտեր, որ միավորում չի լինելու, բայց դա ինքը ասում էր, որպեսզի իրեն մաքրեր Փաշինյանից, և ես մարդկայնորեն հասկանում եմ 1-ին նախագահին»,- նշել է քաղաքագետը։
Նրա արձանագրմամբ՝ եթե չեք կարող պատերազմել, ապա պետք է չէ հնչեցնել ռևանշիստական և ռազմատենչ հայտարարություններ, ըստ քաղաքագետի այսպիսի մեսիջներ կային նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքում,որն ուղղված ավելի շատ մեր հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»