Էմանուել Մակրոնը չի թաքցրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ ուշագրավ զրույց է տեղի ունեցել։ Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը, անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձագանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ և ոչինչ չի խնդրել։
Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հետո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել, որ հետևանքները մեղմվեն։ Մակրոնն ասել է՝ չէ՞ որ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն եմ, ինչո՞ւ ինձ չտեղեկացրեց կամ աջակցություն չխնդրեց ստորագրելուց առաջ կամ հետո։
Նա նաև հետաքրքրվել է, թե ինչպես պահի իրեն Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում և շարունակի աջակցել բանակցային պրոցեսին, թե՞ Արցախի ճանաչման գործընթացն առաջ մղի՝ դուրս գալով Մինսկի խմբից։ Թվում է՝ այս հարցերը պետք է լուծվեին պետական դիվանագիտության ուղիով, այլ ոչ թե համայնքի հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026