Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով
Լեռնային Ղարաբաղում «ցամաքում» իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք նկատում ենք դրական միտումներ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման գործընթացում: Ցամաքում իրավիճակը զգալիորեն կայունացել է: Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ոչ նշանակալի միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի կարող տեղի ունենալ, անհապաղ և արդյունավետորեն կարգավորվում են մեր խաղաղապահ զորքերի կողմից: Նրանք նաև անընդհատ ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման գործընթացի ավարտին»,-ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը «ակտիվ, ռիթմիկ աշխատում է, և իրենք շահագրգռված են, որ այս աշխատանքը շարունակվի և նպաստի Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը՝ Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»:
Իր հերթին, Այվազյանը նշել է, որ Լավրովի այցի շրջանակներում նախարարները «արդեն քննարկել են ԼՂ կարգավորման վերաբերյալ մի քանի հարցեր»:
«Այս համատեքստում մենք կարևորում ենք ԵԱՀԿ եռյակի հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Ամենակարևոր խնդիրն է ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի կալանավորված անձանց ազատումը, այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև շարունակական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,- հավելել է Այվազյանը:
Բացի այդ, ՀՀ արտգործանախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ պակաս սուր չէ նաև փախստականներին իրենց տներ վերադառնալու, բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը վերականգնելու և տրանսպորտային հաղորդակցությունն ապաշրջափակելու պայմանների ստեղծման հարցը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»