Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ո՞ր աղջիկը կհամաձայնի՝ մեր գյուղ հարս գա

Վարչապետի՝ Սյունիք կատարած տխրահռչակ այցից հետո միտք ծագեց՝ գնալ Սյունիք եւ այս ըմբոստ համայնքի բնակիչների, վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետերի հետ հարցազրույցներ անել, հասկանալ, թե ինչ են մտածում, ինչպես են ապրում, ինչ են ուզում իշխանությունից եւ ինչպես են պատկերացնում իրենց ապագան, գրում է hraparak.am-ը: 

Քանի որ Սյունիքի համայնքապետերն աչքի չեն ընկնում հարցազրույցների հանդեպ հատուկ «սիրով», պետք է ասեմ, որ պայմանավորվել եւ համոզելը բավական բարդ եղավ։ Երկար լեզու թափելուց հետո, մի կերպ համոզեցինք, եւ մոտակա օրերին hraparaktv.am կայքում կհրապարակվեն Սյունիքի քաղաքապետերի եւ գյուղապետերի հարցազրույցները, որոնք արել ենք մեր եռօրյա այցի ընթացքում։

Բայց մինչ այդ ուզում եմ ձեզ պատմել այն ամենը, ինչը դուրս մնաց կադրից: Առաջինը, ինչն աչք է զարնում Սյունիքում, գյուղերի եւ քաղաքների ամայությունն է, փողոցում հատուկենտ մարդիկ են, այն էլ՝ իրենց գործերով շտապող, անգամ երեկոյան ժամերին քաղաքների կենտրոններում զբոսնող մարդիկ չկան, իսկ պատերազմից առաջ այստեղ կյանքը եռում էր եւ շատ չէր տարբերվում մյուս մարզերի կյանքից։ 

Երեք օրում փողոցում, թերեւս, մի 10 կին ու աղջիկ տեսած լինենք, կանայք կարծես տնից դուրս չեն գալիս։ Շատ տարօրինակ, հիմնականում՝ ծանր տպավորություն են թողնում ամայի գյուղերն ու քաղաքները: Հետպատերազմյան տրամադրություններն այստեղ զգացվում են ամեն քայլափոխի։
Եվ մի տարբերություն էլ, որը սյունեցիներին առանձնացնում է երեւանցիներից՝ պարտության հետ չհաշտված լինելն է: Մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ վստահ էր, որ, մեկ է՝ մի օր մեր հողը հետ ենք վերցնելու, որ մենք նման նվաստացման մեջ ապրել չենք կարող, որ վաղ թե ուշ սրանց վռնդելու ենք մեր տնից։ Եվ ասում էին, որ խորհրդարանական ընտրություններում էլ ընտրելու են հենց այս չափանիշով, ով կկարողանա հողը ետ բերել` նրան: 

Հիշո՞ւմ եք սյունեցի Աշխարհապետի տեսանյութը, որտեղ նա վրդովված «խաչագող» եւ «քավոր Պետրոս» էր անվանում Նիկոլ Փաշինյանին․ ոմանք զարմանում էին, թե ինչ զուսպ է արտահայտվում այդքան վրդովված մարդը, մենք լրիվ ուրիշ բառեր ենք ակնկալում նման դեպքերում։ Պարզվում է՝ Սյունիքում դեռ կա այն ավանդական մշակույթը, երբ կնոջ ներկայությամբ տղամարդը չի հայհոյում, եւ անգամ ամենամեծ ատելությունն արտահայտվում է զուսպ ու կոռեկտ։ Իսկ գիտե՞ք որն է ամենավերջին բառը, որն ասում է իսկական սյունեցին, շատ զայրացած սյունեցին՝ «սրբապիղծ»։ Պատկերացնո՞ւմ եք, նրանց համար ամենամեծ հանցանքը սրբապիղծ լինելն է, սեփական սրբություններին դավաճանելը: Մեզ հետ զրույցներում սյունեցիներն ասում էին, որ իրենց նվաստացած են զգում, քանի որ ստիպված են «սրբապիղծի» դեմ պայքարել իր իսկ մեթոդներով` փողոց փակելով եւ հայհոյելով, որ ամենավատ երազում էլ չէին պատկերացնում իրենց այդ դերում:

Ու վերջում ուզում եմ մի պատմություն պատմել երկու սահմանամերձ գյուղերի գյուղապետի մասին: Խնձորեսկի գյուղապետը` Երվանդ Մալունցը, սակավախոս ու զուսպ մի մարդ, հարցազրույց տալուց հետո մեզ ուղեկցեց մինչեւ սահման ու ճանապարհին անկեղծացավ, որ ռուս խաղաղապահների հետ ընկերություն անելով (ասում է՝ 1000 գլուխ ոչխարի հոտից 200-ն է մնացել, մնացածը մորթել, ռուսին պատիվ է տվել, որ մեզ օգնեն), ամեն անգամ մոլորված ու սահմանն անցած անասուններին, նրանց օգնությամբ, ադրբեջանցիներից հետ է վերցնում ու չի թողնում, որ իր ընտանիքը դուրս գա ամենավտանգավոր գյուղից։ Ասում է՝ ես հենց մորս տեղափոխեցի, Խնձորեսկը կդատարկվի: Իմ հարցին, թե ինչպես են այստեղ ապրում՝ անգամ ճանապարհ չկա, գիշերով էս դարուփոսերով, թշնամու նշանառության տակ ինչպես են մեքենա վարում մենակ, տուն հասնում, ասաց. «Դե, ապրում ենք, էլի, մեր տունն է, ապրում ենք, բա հո չե՞նք տալու թուրքին»։

Հետո ավելացնում է՝ բայց էս պատերազմը մենակ անվտանգության խնդիր չի, որ առաջացրել է, հիմա ես՝ չամուսնացած տղա, սահմանի վրա ապրող, ո՞ր աղջիկը էս գյուղ հարս կգա, անգամ Գորիսի տաքսիստը չի ուզում էս կողմը քշի՝ թուրքից է վախենում։ Ու էս ամեն ինչով անհանգիստ՝ ասում է․ ո՞վ կհամաձայնի գալ ինձ հետ այստեղ ապրել, երեխա ունենալ:

Եվ մի բան էլ, որ աչք զարնեց մեր ուղեւորության ողջ ընթացքում․ սյունեցիները՝ միջին տարիքից սկսած գրեթե բոլորը, համատարած ատամների խնդիրներ ունեն, չգիտեմ՝ ինչով է սա պայմանավորված՝ վատ էկոլոգիայո՞վ, փոքր եկամտո՞վ, թե՞ իրենց առողջության նկատմամբ անտարբերությամբ:

hraparak.am