Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լեւոն Տեր-Պետրոսյանի ձախողված նախաձեռնությունը

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ առաջին նախագահը, խախտելով էթիկայի նորմերը, առանց կողմերի համաձայնության, հրապարակեց Հայաստանի նախկին Նախագահների հանդիպման ժամանակ արաց իր առաջարկը, «ձեռի հետ» խեղաթյուրելով Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Եվ նորից հայտնվեցին «իմաստուն պապիի սազանդարները», որոնք սկսեցին գովել նրա քաղաքական հեռատեսությունն ու խորաթափանցությունը։

Հանրահայտ է, որ ԼՏՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև գաղափարական հակասության և 97-98 թվերին առաջինի հեռացմանը հանգեցրած դեպքերի հիմքը Արցախյան հարցում նրանց հակադիր դիրքորոշումներն էին։ Այն ժամանակ էլ ԼՏՊ-ն և նրա քաղաքական հենարանը հանդիսացող քաղաքական ուժերը, փորձելով բացատրել իրենց կառավարման ձախողումները, հայտարարում էին, որ Հայաստանի համար Արցախը իր ուժերից վեր բեռ էր և զարգանալու համար պետք էր ամեն գնով ազատվել այդ հարցից, ընդհուպ համաձայնվելով Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման պայմաններում այն թողնել Ադրբեջանի կազմում։ Նրան իշխանությունից հեռացրած ուժերը, Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, գտնում էին, որ Արցախը նաև Հայաստանի անվտանգության երաշխիքն է ու հնարավոր է միաժամանակ ապահովել և Հայաստանի զարգացումը, և բանակցություններով հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի՝ 1998-2008 թվերի կառավարման շրջանում երկնիշ տնտեսական աճը փայլուն ապացույցը եղավ նրա, որ տնտեսական զարգացման խոչընդոտը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ոչ թե Արցախյան հարցն էր, այլ ապաշնորհ կառավարումը։

Հիմա փորձենք հասկանալ, թե իր հոգեզավակ ու գաղափարական հետևորդ այս դավաճան հողատուի կողմից պայմանավորվ ԼՏՊ այս ձախողված նախաձեռնությունը։

1 Սա նրա կողմից փորձ է սահմանազատվել պարտությունից և տպավորություն ստեղծել, թե ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դավաճանը նույն գաղափարական հոսանքի ներկայացուցիչները չեն։

2 Արտահերթ ընտրություններից առաջ փորձ անել լղոզել գաղափարական դաշտն, այն փորձելով հանգեցնել նիկոլի անձի դեմ պայքարի, ոչ թե Հայաստանի քաղաքական կյանքում ապագայում նիկոլիզմի, այն է լևոնիզմի բացառման

3 Լավ հասկանալով որ, ինչպես 1998 թվին, այնպես էլ հիմա լևոնանիկոլիզմի դեմ պայքարը առաջնորդելու և հաղթելու ունակ կարող է լինել ազգային գաղափարախոսությունը դավանող քաղաքական ուժերի ու անհատների համախմբված բևեռը, ամեն գնով փորձել խանգարել ՀՅ Դաշնակցության, Արցախը և Սյունիքը ներկայացնող քաղաքական ուժերի և անհատների միասնական ճակատի ձևավորմանը՝ մի անգամ արդեն իրեն հաղթած Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

4 Հանդես գալով «նախկին» Նախագահների՝ մեկ բլոկով հանդես գալու նախաձեռնությամբ, առաջիկա նախընտրական քարոզարշավում անուղղակի աջակցություն ցույց տալ իր հոգեզավակ հողատուի միակ «գաղափարական» թեզին, թե նրա դեմ պալքարում են «նախկինները»։

5 Ընտրարշավի մեջ մտնելու նախօրյակին հանդես գալով նիկոլի քննադատությամբ, հասարակությանը մոլորեցնելով փորձ անել դիրքավորվել որպես հողատուին (ոչ թե նիկոլիզմին) ընդդիմադիր քաղաքական ուժ, «մոռանալով», որ ներկայիս ուսապարկերի մեծ մասը ՀԱԿ-ի նախկին երիտթևն և, իսկ նրանց աջակցելու համար իր կողմից «գործուղվել» են զանազան քանդոներ, գագիկջհանգիրյաններ, հովիկիգիթյաններ և շատ ուրիշներ։

6 Լավ հասկանով, որ իր «նախաձեռնությունը» չի կարող ընդունելի լինել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ առավել ևս իր գաղափարական հակառակորդ ՀՅԴաշնակցության կողմից, տպավորություն ստեղծել, թե «ընդդիմադիր» դաշտն ընտրության է գնում պառակտված, մինչդեռ իրականում խնդիրն առավել քան հասկանալի է բոլորի համար, և կազմակերպական առումով ընտրության առանձին գնացող ուժերը հստակ ձևակերպել են իրենց նպատակը՝ նիկոլն ու նիկոլիզմը պետք է ապագայում բացառվեն Հայաստանի քաղաքական քարտեզի վրա։

Հ.Գ. 2 օր առաջ դիտեցի Ագնեսա Խամոյանի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտարարեց, որ միամիտ են բոլոր նրանք, ով հավատում է ԼՏՊ-ի ու դավաճան հողատուի միջև իբր գոյություն ունեցող «հակասության» մասին հեքիաթին։ Փաստորեն ծեր աղվեսի խաղերն արդեն պարզ են ոչ միայն իմ սերնդի, այլ նաև երիտասարդ քաղաքական գործիչների համար, որի համար ուրախ եմ»։