Սոցապ նախարարը պետբյուջեի հաշվին մոտ 3 միլոն դրամի նվեր է գնել
Մեսրոպ Առաքելյանի գնումները կազմել են շուրջ 3 մլն դրամ, գրում է hraparak.am-ը։ Մենք գրել էինք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գնալուց առաջ որոշել է իր հետևից «լավ հիշողություններ թողնել», և նախարարության մոտ 50 տարբեր աշխատողների պետական բյուջեի միջոցներով թանկարժեք նվերներ է գնել։ Սոցապ նախարարի խոսնակը մեզ հետ զրույցում ասել էր․
«Սիմվոլիկ խրախուսվել են որոշ աշխատակիցներ՝ արդյունավետ աշխատանքի դիմաց»։ Խոսնակից հետաքրքրվել էինք՝ ովքե՞ր են այդ աշխատողները, ի՞նչ տեսք ունեն այդ «խրախուսումները», և ի՞նչ միջոցներով են գնվել դրանք․
«Նախարարության աշխատակիցները՝ շուրջ 50 հոգի, հուշանվերներ են ստացել, նախարարի պարգևատրման բյուջեի խնայողությունից, որը նախարարը չի ստացել, հուշանվերները հուշադրամների տեսքով են»,- ասել էր խոսնակը՝ այլ հարցերի դեպքում գրավոր հարցում պահանջելով։ Մենք ստացել ենք գրավոր հարցման պատասխանը․ պարզվում է յուրաքանչյուր աշխատողին Մեսրոպ Առաքելյանը պետբյուջեի հաշվին 43 հազար դրամի լավություն է արել․
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից, սահմանված ընթացակարգի համաձայն, արդյունավետ աշխատանքի համար խրախուսվել են նախարարության տարբեր հաստիքներ զբաղեցնող շուրջ 50 աշխատակիցներ (ադմինիստրատիվ աշխատանքներ կատարող աշխատակիցներից մինչև նախարարի տեղակալ): Խրախուսումը բոլորի դեպքում եղել է հուշադրամի տեսքով. ձեռք է բերվել թվով 69 հուշադրամ, որով առայժմ խրախուսվել է 50 աշխատակից: Յուրաքանչյուր հուշադրամի արժեքը՝ 43 հազար դրամ, ընդհանուր առմամբ գնումը կազմել է 2 մլն 967 հազար դրամ»,- պատասխանել են նախարարությունից։ Փաստորեն՝ յուրաքանչյուր ամիս տրվող պարգևավճարները խրախուսելու համար բավարար չեն, և մեր պետությունը, որը թոշակներ վճարելու համար վարկ է վերցնում և պետական պարտքն ավելացնում, մի բան էլ սկսել է հուշանվերներով պարգևատրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց