Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Թոփ-լուրեր

Անմահ տղաներ, որ երկնքից պարտադրում են պայքար

Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկի կոնֆերենս դահլիճում Արցախի վերջին պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներն են։

Մինչ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հրավիրած քննարկումը սկսելը, նրանք խումբ-խումբ կանգնած են։ Խոսում են իրենց հերոս որդիներից, չամոքվող ցավից, վերքի վրա անընդհատ աղ լցնելու չափ ցավեցնող պաշտոնյաների հայտարարություններից, գործողություններից։

Մայրերը համեմատաբար շատ են խոսում, հայրերը մի երկու բառ են ասում, հետո ձեռքների մեջ առնում պատերազմից հետո դեմքերից անպակաս սպիտակ մորուսները։

«Գիտե՞ք, տպավորություն է, որ մենք մեր սգով խանգարում ենք այս հասարակության ուրախությանը։ Մարդը հրավառություն է անում, ու հայտարարում, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Բա հասարակությունը վարքականոն չպետք է ունենա՞։ Մեր գյուղում, մի մարդ՝ թեկուզ տարիքով, որ մահանում է, մինչև քառասունքը նվագ չեն խփում, քառասունքից հետո էլ եթե հարսանիք, կնունք, ծնունդ են ուզում անել, գալիս են մահացածի հարազատներից թույլտվություն ու ներողություն խնդրում»,- մի խումբ հայրերի զրույցից պատառիկներ են հասնում ականջիս։

«Վիետնամական պատերազմից հետո այդ երկրում ստեղծվեց հատուկ նախարարություն, մարմին, որը զբաղվելու էր միայն զոհվածների ընտանիքների, վիրավոր, հաշմանդամ զինվորների կարիքներով։ Այս այսպես պետք է լինի պետությունը»,- մեկ ուրիշ խմբում էլ քննարկում են պետության անելիքներն ու համբերություն մաղթում միմյանց։

Պետությունից, պաշտպանության նախարարությունից, հրամանատարներից ոչ մեկ մինչ օրս չի այցելել կամավոր Արման Օհանջանյանի ընտանիքին, որն ապրում է Երևանից քիչ այն կողմ՝ Մասիս քաղաքում։ Արմանի մայրը՝ տիկին Ելիզավետան Արցախից է։ Պատերազմը նրանից տարավ իր ամենաթանկերին՝ հայրենիքն ու այն պահելու համար տնից թաքուն ռազմաճակատ հասած որդուն։

 

«Սեպտեմբերի 30-ին զանգեց տուն, ասեց՝ մեքենաս թողել եմ գազալցակայանի մոտ, կտանեք, ես գնում եմ Արցախ։ Հետո իմացանք, արցախցու է հանդիպել ու առանց տուն գալու միանգամից գնացել Ստեփանակերտ, հետո՝ Ջաբրայիլ»,- Panorama.am-ին պատմում է Արմանի ուսուցչուհի մայրը։

Հոկտեմբերի 1-ին դասի ժամանակ որդին զանգում է, խոսում են, քիչ անց տիկին Ելիզավետան հաղորդագրություն է ստանում. «Մամ, ինչ էլ լինի, հիշի, դու գլուխդ բարձր ես քայլելու...»

 

«Հոկտեմբերի 7-ին տուն եկավ, ոտքը վնասված էր, կաղում էր, մատները ցավում էր, բայց թաքցնում էր։ Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան նորից գնաց, ասեց՝ կարևոր գործով էին եկել։ Հոկտեմբերի 17-ին եկավ, իբր երեք օր պետք է հանգստանար։

Հաղորդագրությունն ինձ որ ուղարկել էր, այդ ժամանակ իրենք դիրք էին գրավել։ Հետո նահանջ են տվել։ Իրենց խմբից մի քանի հոգի են ողջ մնացել։ Երկու եղբայրներ են եղել Կիրովականից, նրանցից մեկը վիրավորվել է, Արմանն իր ձեռքի ուսապարկը, որի մեջ նաև փաստաղթերն էին, մի կողմ է շպրտել ու օգնության հասել զինակից ընկերոջը։ Չեմ ճանաչում նրանց, ափսո՜ս։ Ամսի 17-ին եկել էր նաև անձնագիրը վերականգնելու համար։ Հոկտեմբերի 19-ին Արմանին երկու տղաների հետ մեր տանից կրկին ճանապարհեցի, մեկի անունը Մարտիկ էր՝ Երևանից, մյուսինը՝ Վահե, կարծեմ Գորիսից։ Գորիսում էին զենք ստացել։ Նույնիսկ չգիտեմ, թե ով է հրամանատարը եղել։ Մինչ այսօր ոչ մեկ մեզ չի այցելել հրամանատարներից։ Զինակից ընկերներից են եկել։ Մի մեծ մարդ կար, Արմանը նրան հոպար էր ասում։ Անունը Սարգիս է։ Գերի էր ընկել։ Հենց գերությունից վերադարձել էր, հաջորդ օրը մեր տուն եկավ։ Ասում է՝ գիտե՞ս ինչ տղա ունես, մենակ առաջ էր գնում»,- պատմում է տիկին Ելիզավետան։


Նկարում Արմանը՝ ձախում։

Արմանը մորը պատմել էր, թե 10 մ հեռավորությամբ մարտում ինչպես է ճակատից տվել ու «փռել մոջահիդի լեշը»։ Ձեռքից էլ վերցրել էր կանաչ պոչով մանր ու մեծ ատամներով սղոցատիպ սարքը։

Հոկտեմբերի 19-ին Արմանը վերադարձել է Արցախ՝ արդեն Քաշաթաղ։

«Հոկտեմբերի 20-ին՝ 10։56 զանգեց, ասեց՝ պապա, վիրավոր եմ, դաշտում մենակ։ Իշխանաձորի կոլցովոյից դեպի Լաչին։ Ասեց՝ վնասված են ուսս, կողերս, վիզս... Մինչև 14։16 ընդհատումներով խոսել ենք, դանդաղ էր խոսում։ Վերջին անգամ երբ խոսեցի հետը, հարցրեց, մամ, ի՞նչ եղան։ Ասի՝ բալես, դու ուժեղ ես, համբերի, գալիս են։ Մենք ամեն տեղ զանգել էինք, մեզ ասեցին, թեժ մարտեր են այդտեղ, չենք կարող մտնել։ Իր խոսելու ընթացքում պայթյունները որ լսեցի, անկախ ինձանից, անջատեցի։ Էլ չխոսեցինք։ Էլի փառք Աստծո, որ հոկտեմբերի 21-ի գիշերը որդուս մարմինը դուրս բերեցին»,- պատմում է մայրը։

 

Տիկին Ելիզավետան խոստովանում է՝ մինչև նոյեմբերի 10-ն իր հպարտությունը հաղթում էր ցավին.

«Ես դիմանում էի։ Բայց ամսի 10-ին չդիմացա, որովհետև ես կորցրեցի և զավակիս, և այն հողը, որի համար ծաղիկս գնաց։ Մեկ-մեկ տեսնում եմ, համացանցում անիծում են Արցախը, ո՞նց են կարողանում անիծել այն հողը, որի վրա մեր զավակների արյունն է թափվել»։

Քննարկման հրավիրված զոհված զինծառայող Գևորգ Ադիխանյանի հայրը՝ Հովիկը բախտակից ծնողների մոտ անկեղծանում է՝ երկքաղաքացի է, կարող էր այնպես անել, որ որդին չծառայեր, բայց...

«Մենք էս հողի ծնունդն ենք, և դա լավ պետք է գիտակցենք։ Հիմա որ ես փողոցում մայրերի ձեռքը բռնած 9-10 տարեկան տղաներ եմ տեսնում, սիրտս ճմլվում է։ Եթե մենք այսօր ռեալ քայլեր չձեռնարկենք, դասեր չքաղենք, ճիշտ չապրենք, մի քանի տարի անց նրանք են մեր որդիների ճակատագրին արժանանալու»,- ասում է զավակին կորցրած հայրը։

Գևորգը, որին հայրն անվանակոչել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1994-ին Կարմրավանում զոհված ընկերոջ՝ շենգավիթցի Գևորգ Համբարձումյանի պատվին, վիրավորվել է նոյեմբերի 8-ին, Շուշիում։ 25-ամյա Գևորգը կոմայից դուրս բերել չէր հաջողվել, հինգ օր անց մահացել էր։

 

«Հիմա մեր չորրորդ երեխային ենք սպասում, թոռներ ունենք։ Ես որ մի հղի կին եմ տեսնում, այնքան եմ ուրախանում։ Մեր կյանքը պետք է այնքան բովանդակալի դարձնենք, արարենք, գործի անցնենք։ Մեր պայքարը պետք է հանուն լավի լինի, հոգուց բխած լինի։ Պետք է սթափվենք։ Երանի այնպես ապրենք, որ մեր երեխաներին մենք պարտք չմնանք»,- կարծես մենախոսում է հայրը։

Պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավենը պատերազմից հետո իրեն ու իրեն հանդիպածներին հարցեր է տալիս, որոնց պատասխանն իրականում պետք է տան իշխանությունները։

«Մեզ մոտ կյանքը կիսվել է՝ մինչև մեր զավակների երկինք բարձրանալն ու դրանից հետո։ Շատ հարցեր են առաջացել, դրանց պատասխանները պետք է ստանանք, որ կարողանանք ապրել, մեր զավակների առաջ մեր պարտքը կատարած համարենք»,- ասում է Զավենը։

Որդեկորույս հայրը շարադրում է հարցերը՝ ինչո՞ւ այդքան անպատրաստ սկսեցինք պատերազմը, եթե ասում են՝ 30 տարի բանակի համար բան չի արվել, ինչո՞ւ ամեն ինչ չարվեց, որ պատերազմը հետաձգվի, այլ անզգույշ հայտարարություններով հիմք տրվեց թշնամուն պատերազմ սկսել, պատերազմի ընթացքում ուժերի հարաբերակցությունն իմանալով՝ ինչո՞ւ պատերազմն օր առաջ չկասեցվեց, ինչո՞ւ կազմակերպված ձևով անկազմակերպ պատերազմ տարվեց, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ չկան պատասխանտվության ենթարկվածներ, ինչո՞ւ չճանաչեցին Արցախի անկախությունը, ինչպես խոստացել էին։

 

Պատերազմում զոհված 19-ամյա Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիրն է, հիշեցնում է՝ իշխանություններին ուղղված հարցեր են հնչեցրել Լելե Թեփեի գործողության նախաձեռնողների մասին, «Հայաստան» հիմնադրամում հավաքված գումարների ծախսման մասին։ Պատասխաններ դեռ չեն ստացել։

Նա համոզված է՝ պատերազմը հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը, պատերազմի ընթացքում էլ եղել է «դավաճանություն, տականքություն»։

«Մեր այս հավաքը սկիզբն է։ Հետո կլինի մեծ հավաք, հետո՝ ավելի մեծ։ Կլինենք մարզերում։ Եթե չլսեք մեզ, չլինի նյուրնբերգյան դատավարություն, ապա մենք դուրս ենք գալու փողոց, քշենք, տանենք ձեզ բոլորիդ։ Մեր տղաներն ունեն ծնողներ, քույրեր, եղբայրներ, ընկերներ... Ես զգուշացնում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք»,- ասում է Նազարյանը՝ հեռակա դիմելով իշխանություններին։

Քննարկմանը մասնակից Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որ արցախյան առաջին պատերազմում՝ 1992 թվականին Քաշաթաղում կորցրել է հորեղբոր որդուն, իսկ վերջին պատերազմում Մատաղիսում զոհվել է քեռու տղան՝ Դալլաքյան Արկադյան Արծվաբերդից։

«Այստեղ եմ որպես ձեր եղբայր ու յուրաքանչյուր բջիջով զգում եմ ձեր ցավը»,- ասում է հոգևորականը։

Վերջին պատերազմում Բերդն իր հարակից 17 գյուղերով տվել է 30 հերոս, Տավուշը՝ 130 հերոս։
«Մենք տեսանք, որ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում։ Մեր հայրենիքում այսօր ոչ թե ապրում ենք, այլ նոյեմբերի 10-ից հետո ամեն օր մեռնում ենք։ Բայց մեռնել այս պահին շռայլություն կլինի, պետք է ապրենք, շարունակենք այն սրբազան պայքարը, որի համար մեր տղաներն անմահացել են։ Մեզ համար մի կարևոր բացահայտում ենք արել, մենք պետք է հիշենք, հիշենք հերոսներին՝ անուն առ անուն։ Միայն այդպես է լինելու հասարակության ու մեր ապաքինումը։ Մեր տղաները հաղթել են մահին, անմահացել են, հիմա որ նայում ենք՝ նրանք երանելի են, մենք՝ ողորմելի, տղաները չտեսան նոյեմբերի 10-ի խայտառակ առավոտը։ Տղաները մինչև վերջին վայրկյանը հավատացել են հաղթանակին, ու ամեն ինչ տվել են հաղթանակի համար»,- նշում է քահանան։

Տեր Արամը կարևորում է այս իրավիճակում միմյանց օգնել՝ փոխելու հասարակությանը։

«Պատերազմի հետևանքով մենք միայն չկորցրեցինք, այլև գտանք։ Գտանք մեր օրերի հերոսներին, այն ծնողներին, ովքեր այդպիսի զավակներ են մեծացրել։ Մենք երկու ճանապարհ ունենք, մեկը հեշտ է՝ զոհի կերպարի մեջ մտնել, սև հագուստներ հագնել, առավոտից երեկո լացել, ասել մեր տունը քանդվեց։ Մյուս ճանապարհը դժվար է՝ պայքարի, արժանապատվության ճանապարհն է։ Մենք այսօր սխալ հասարակության մեջ ենք ապրում, այնքան են արժեքները խեղաթյուրվել, որ հերոս ծնած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու... Դուք պետք է գլուխներդ բարձր քայլեք»,- հերոսածին մայրերին ու հայրերին հորդորում է քահանան։

Աղբյուր` Panorama.am