Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Ոստիկանության քրեականի նոր պետը գաղտնի շտաբ է ստեղծել՝ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու համար

Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն իշխանություններն արդեն լծվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելու գործին։ NEWS.am–ի աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին Փաշինյանի օգտին նախընտրական քարոզչություն է իրականացնում և կոնկրետ համայնքներում գաղտնի շտաբային աշխատանքներ համակարգում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության պաշտոնյային այդ գործում աջակցում է եղբայրը՝ «ԷՄ ՋԻ» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Արսեն Վարդանյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդով վարդենիսցի եղբայրները ստանձնել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Վարդենիս համայնքում Փաշինյանի համակիրների հավաքագրման և ընտրողների ցուցակներ կազմելու պատասխանատվությունը։

Նշենք, որ Վարդան Վարդանյանը կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Վարդանյանը իշխանափոխությունից հետո մինչև 2020թ. հունվարը զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, որից հետո պաշտոնանանկ է արվել և 6 ամիս մնացել ոստիկանության կադրերի ռեզերվում, ապա 2020թ. հունիսին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը: Վարդանյանը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնին է նշանակվել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրման օրը։ Մեզ հայտնի դարձավ, որ ընտրություններից առաջ իշխանությունների օգտին աշխատելու համար Վարդան Վարդանյանն իր նվիրվածություն է հայտնում Փաշինյանին՝ ոստիկանության համակարգում վերականգնվելու, ապա նաև նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար։ Իսկ նրա գործարար եղբայրը Փաշինյանին աջակցելով հույս ունի առանց վարչարարական խոչընդոտների ընդլայնել իր բիզնեսը։

Ուշագրավ է, որ եթե նախկինում ընտրություններից առաջ ակտիվանում էին քրեական հեղինակություններն ու թաղային խմբավորումները, ապա այս անգամ իշխանությունները որոշել են իրենց վերարտադրությունը կազմակերպել ուժային կառույցների՝ այս դեպքում ոստիկանության միջոցով։

Նշենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրքն» արգելում նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուժային կառույցների, այդ թվում ոստիկանության ծառայողներին։ Իսկ ոստիկանության կարգապահական կանոնագրքով էլ ոստիկանության ծառայողը պարտավոր է՝ նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության։ Էթիկայի հիշյալ կանոնի խախտումը կարող է առաջ բերել օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:

Մասնավորապես մարզային եւ քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն եւ այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ եւ ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:

Մեր տեղեկություններով՝ ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, եւ ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ: