ՔՊ-ն պետք է փակել, իսկ իմքայլականներին արգելել մասնակցել ընտրություններին
ՔՊ-ին եւ իմքայլականներին խորհրդդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու թույլտվություն չտալու հազար ու մի պատճառ կա, բայց հիմա ավելացել է մեկը, ոչ պակաս կարեւոր պատճառ:
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ՔՊ-ականների մոտ լարվածությունն աճում է, ինչը վերածվում է կրակոցների եւ ծեծուջարդերի:
Երեւանի վարչական շրջանների մասնակցությամբ Թոխմախի գերեզմանատանը տեղի ունեցած կրակոցներին ծանոթ եք, տեղյակ եք, որ ՔՊ-ի գլխավոր գրասենյակում միմյանց են ծեծել աներձագ Հրաչը, Տարածքայինի Սուրոն եւ Սասունը, որոշ տեղեկություններով նաեւ կապիտուլյանտը:
Օրերս էլ ծեծկռտուք է տեղի ունեցել նախարարություններից մեկում՝ կանանց մասնակցությամբ:
Սպասվում են այլ կրակոցներ եւ ծեծկռտուքներ:
Հենց ՔՊ-ականների անվտանգությունից ելնելով այս կուսակցությանը պետք է արգելել մասնակցել ընտրություններին, որից հետո ամեն ինչ կխաղաղվի եւ իր տեղը կընկնի:
Մասնագետները նաեւ առաջարկում են, որ ՔՊ-ականներին չպետք է նույն բանտախցում տեղավորել, երբ նրանց նկատմամբ տեղի կունենա արդար դատավարությունը:
Արտաշես Երվանդյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»