Հիմա էլ է շատերին թվում, թե քաոսի և նշանակում է՝ աստիճաններով բարձրանալու, ժամանակն է
2018-ի ապրիլին Նիկոլը բոլորին խոստացավ առանց հերթ մտնելու հնարավորություն։
Ոմանց բառացի խոստացավ, ոմանց՝ անուղղակի։
Այդ խոստմանը բոլորը հավատացին, որովհետև առանց հերթ մտնելու համար խելքներն իրենցը չէր։ Տաքսիստներն էին երազում առանց հերթ խցկվել և Նիկոլն իրենց ուղիղ խոստացավ, որ այլևս արագաչափեր չեն լինելու, իսկ տուգանքները ջրվելու են։ Տգետ շատ ջահելների խոստացավ, թե թքեք ուսման վրա, պաշտոնները մե՛կ է ձերն են։
Իշխանության ներսում էլ լիքը մարդ հավատաց, որ Սերժին մերժելով՝ կկարողանան առանց հերթ մտնել, ավելի բարձր դիրքավորվել։ Նիկոլին որպես գործոն չէին դիտարկում։ Իրենց թվում էր, թե այդ խեղկատակն այսպես թե այնպես չի կարողանալու իշխանությունը պահել, «կարևորը Սերժին գցի, իսկ մնացածն արդեն մենք գիտենք»։
Ինչպես հայտնի սերիալի Ճկույտն էր ասում. «Քաոսն աստիճաններ են, որոնցով բարձրանում ես վերև»։
Նիկոլը, սակայն, խաբեց բոլորին՝ փողոցի տաքսիստներից սկսած, իշխանության մեջ նստած «տաքսիստներով» վերջացրած։
Հիմա էլ է շատերին թվում, թե քաոսի և նշանակում է՝ աստիճաններով բարձրանալու, ժամանակն է։ Ու որ կարևորն աստիճաններն են, իսկ Նիկոլը՝ «հեչ, կարևորը բարձրանանք, Նիկոլին էլ հենց պետք եղավ, կլարենք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»