Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել. Ներսես Շադունց

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Այնպես չի, որ նրանք եկել են, մեր տարածքում են կառուցում: Մեր մեջ պայմանավորվածություն է եղել, որ այդտեղ իրենք էլ չկանգնեն, մենք էլ չկանգնենք, բայց մենք հիմա, որ մի կետի վրա կենտրոնանում ենք, նրանք այնպես են անում, որ գան կանգնեն: Բացի այդ երբեմն մեր հովիվները այնտեղ կենդանիներին են արածեցնում, դա էլ նրանց դուր չի գալիս, երեւի: Նրանք իրենց տարածքում են կանգնել, դիտակետ են դրել, ինժիներական աշխատանքներ են անում: Իրենց անմիջապես դիմացն էլ՝ 5-10 մետր հեռավորության վրա էլ մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերեւա: Մենք ի՞նչ անենք, մեր ձեռքին բան չկա, դա ՏԻՄ լուծելու հարց չէ: Բայց գյուղացին էլ ասում է՝ մեր տերը դու ես, քեզ ենք ասում, բա ի՞մ տերն ով է: Մեր բանակային կորպուսի հետ աշխատանքներ ենք տանում, որ վիճակը մեղմացնենք: Գյուղի տարածքում եւ հարակից բոլոր բարձրունքներն հակառակորդի վերահսկողության տակ են, դեռ դելիմիտացիոն աշխատանքներ չեն արվել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Շադունցի խոսքով` ադրբեջանցիները ավելի ագրեսիվ են դարձել. «Նախկինում, որ եկել էին, բարեհամբույր էին: Կամաց-կամաց նրանց տրամադրությունները փոխվում են, ագրեսիվ են դառնում, հովիվներին չեն թողնում մոտենալ»:

Շադունցի խոսքով` տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների համար ոչ մի խնդիր չի առաջանում, բացի Արավուսից, որտեղ նույնպես 1-2 օրից հարցը կլուծվի:

«Մեր տարածքում հովիվներին ասում են՝ մոտ մի գնացեք, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հովիվների մոտ այդ հենակետում: Դաշտային աշխատանքների համար խոչընդոտներ չեն առաջացել, մեր ժողովուրդը վախկոտ չէ: Ձմռանը՝ 4-5 ամիս առաջ, մանր եղջերավոր անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վաճառել են, որովհետեւ ձմեռային արոտներ չունեինք: Նախկինում այդ անասունները իջնում էին մինչեւ Ջրական(Ջաբրայիլ)»,-ասում է համայնքապետը` հավելելով, որ այս պահին Սյունիքի սահմանամերձ համայնքերից մեծ թափով արտագաղթ չկա, բայց սուտ կլինի ասել, թե ընդհանրապես չկա: