Բոլորը հայհոյում են Ջհանգիրյանին Արման Հովհաննիսյանի համար
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատախազության գրության հիման վրա կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Իրավաբանները շեշտում են, թե աբսուրդը կայանում է նրանում, որ վարույթը հարուցվել է դատավորի մի որոշման մասով, որը դատական բոլոր ատյաններում մնացել է ուժի մեջ եւ անթերի է։
Իրավաբանները մատնանշում են, որ սա դատավորին ուղղված պատիժ է նրա անհնազանդ կեցվածքի համար։ Հայտնի է, որ այդ գործառույթը իրականացնելու համար ԲԴԽ է գործուղվել Գագիկ Ջհանգիրյանը, սակայն քանի որ, ըստ էության Ջհանգիրյանի մոտ չի ստացվել սպառնալիքներով եւ «լավով» պայմանավորվելը դատավորների հետ, նա դատավորներին հնազանդեցնելու այլ մեխանիզմ է մտածել։ Այն դատավորները, որոնք չեն հնազանդվում, Ջհանգիրյանը հուշում է անում Դատախազությանը, որոնք բողոքի գրություն են ուղարկում արդարադատության նախարարություն, նրանք՝ արդարադատության նախարարություն վարույթ է հարուցում եւ դիմում ԲԴԽ։ Իսկ ԲԴԽ-ում նստած է Ջհանգիրյանը, որը ընթացք է տալիս գործին, քանի որ դիմում է ստացել։
Ստացվում է՝ որ իշխանությունը իրեն ոչ հաճո դատավորին պատժում է դատավորների շահերի պաշտպանության համար գործող ԲԴԽ-ի միջոցով։
Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ գործուղելը եւ կարգելը ԲԴԽ նախագահի պաշտոնում ծրագրված էր վաղուց․ սա իշխանության Պլան Բ-ն էր, եթե դատավորներին ենթարկեցնելու աածական ծրագիրը չաշխատեր։ Ծրագիրը, որոշ չափով աշխատում էր մինչ պատերազմը եւ կապիտուլյացիան, սակայն դրանից հետո արդեն դատավորները կարծես հրաժարվեցին այլեւս կատարել իշխանության հրահանգները։ Հիշենք, թե կապիտուլյացիայից հետո՝ մինչեւ այսօր, քանի հարյուր կալանքի միջնորդություններ մերժվեցին, որոնք վերաբերում էին քաղաքական երանգ ունեցող ակցիաների մասնակից քաղաքացիներին, բողոքի ձայն բարձրացնողներին փակի տակ առնելուն։ Դատավորները ընդդիմանում են, եւ նրանց ճնշելու պլան Բ-ն է գործի դրվել։ Գագիկ Ջհանգիրյանի այս «կոմբինացիայի» մասին խոսում են թե դատախազությունում, թե դատական համակարգում, մեր ունեցած տեղեկությունով բոլորը հայհոյում են իբր դատավոր աշխատող Ջհանգիրյանին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց