Գլխավոր դատախազ. Ընդդիմադիրների քրեական գործերը խմբագրելը, նախաքննական մարմնին հետ ուղարկելը պարզապես բարի կամքի դրսևորում է
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերանալու կամ չվերանալու վերաբերյալ հարցի հասցեատերն ինքը չէ, հետևաբար՝ դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։
«Որպես քաղաքացի՝ ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով խորհրդատու Աննա Վարդապետյանի՝ քրեական գործերին միջամտելու վերաբերյալ փաստերի հրապարակմանը, Արթուր Դավթյանը նշեց, որ այդ փաստերն անարձագանք չեն թողել, ուղարկել են վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով՝ իրականացվել, մի մասով՝ իրականացվում։
«Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերվել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- դիմելով լրագրողին՝ ասաց Արթուր Դավթյանը։
Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը բարի կամքի դրսևորո՞ւմ է ցուցաբերել, Արթուր Դավթյանը պատասխանեց.«Այո։ Դուք թեման նաև անլրջացնում եք, դրանով նաև դատական պրոցես է գնում, հետևեք, գնացեք կարդացեք այդ որոշումը, և այդ որոշման մեջ դուք գնահատականներ կտեսնեք։ Ես հետևել եմ կայացրած որոշման դատախազական հսկողությանը և եկել եմ այն եզրակացության, որ այդ փաստով կայացրած որոշումն օրինական է»։
Հանրապետության գլխավոր դատախազը նաև շեշտեց, որ Աննա Վարդապետյանի կարգավիճակը չի խոչընդոտում, որպեսզի վերջինս այս կամ այն քրեական գործի վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնի։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026