Աշխարհաքաղաքական գործընթացներ կան, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության համար
Եկեք փաստենք, որ Հայաստանը ևս մի քանի ամսով դուրս մնաց բոլոր այն գործընթացներից, որտեղ հենց մեր ճակատագիրն է որոշվում։ Առաջիկա երկու-երեք ամիսներին մենք այլ՝ թերևս շատերի համար շատ ավելի կարևոր գործով կզբաղվենք։ Ընտրություններ։ Մարդ չգիտի ծիծաղի, թե՞ լացի։ Ու խնդրում եմ ինձ չասեք, թե դավաճանին հեռացնելու այլ տարբերակ չկար։ Իհարկե կար։ Ուղղակի շատերի համար դա անթույլատրելի ճոխություն էր։ Բա աշխարհն ի՞նչ կասեր։ Չէ՞ր ասի՝ հո դուք վայրենի չե՞ք՝ գնում միտինգներ եք անում, փողոցներ փակում, շենքեր գրավում, դավաճան հայհոյում… Սիրուն չէր, չէ։ Այդպես չէր կարելի։ Միայն ժողովրդավարական ճանապարհով։ Ժողովրդավարություն, ժողովրդավարություն մինչև վերջ։
Լավ, անցած լինի։ Ի վերջո, սրա մեջ էլ դրական բան կա։ Հետո կտեսնենք։ Եթե, իհարկե, Աստծո օգնությամբ պետությունը հնարավոր լինի փրկել։ Այս պահին միայն երկու բան եմ ուզում ասել։ Նախ, հաջողություն եմ մաղթում դավաճան Նիկոլի դեմ իրական պայքարի դուրս եկած բոլոր ուժերին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանք հաջողեն։
Երկրորդ, որ ավելի կարևոր է, խնդրանք ու պահանջ բոլոր այն մարդկանց և ուժերին, ովքեր մեր երկրի ու պետության համար պատասխանատվության թեկուզ չնչին զգացողություն ունեն՝ հանկարծ չթույլատրեք, որպեսզի ընտրական այս եռուզեռը ստվերի մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները։ Գլխով, ոտք ու ձեռքով ընտրական պրոցեսների մեջ մտնելու իրավունք չունենք։
Նորից եմ կրկնում՝ աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ կան, որոնց հետևանքը կարող է կործանարար լինել մեր պետության համար։ Ու քանի դեռ քաղաքական կուսակցություններն ընտրություններով են տարված, գոնե թե մամուլը, փորձագետները, մռածող յուրաքանչյուր մարդ պետք է լծվի այդ ճակատը պահելու գործին։ Աշխարհը պետք է տեսնի ու իմանա այս կամ այն հարցի առնչությամբ հայ ժողովրի կարծիքն ու դիրքորոշումը։ Վստահեցնում եմ՝ այդկերպ շատ մեծ ծառայություն կմատուցենք մեր երկրին։ Ավելի մեծ, քան ընտրությունների միջոցով դավաճան կապիտուլյանտի հեռացումը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»