Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները (տեսանյութ)
ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում Իրանի քաղաքացին որպես սեփականություն ձեռք է բերել համայնքային այգի և 2021թ․ ապրիլի 29-ին կտրել 70 տարվա ծառերը, երեխաներին զրկել խաղահրապարակից։
Սա շատ խոսուն օրինակ ու պարզ ապացույց է այն բանի, որ Հայաստանում օտարները կարող են սեփականություն ունենալ և տնօրինել, ինչպես կուզեն։ Չկա տարրական օրենսդրական ապահովագրում։ Հենց սրանից եմ ես վախենում և ահազանգում եմ հենց այսպիսի ապագայի մասին, երբ մատնանշում են Թուրքիայի հետ սահմանը բացելու և թուրքերի առաջ բացվելու՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա աթոռակիցների երազանքի կործանարար լինելը։
Նույնպիսի ջանասիրությամբ, հատուկ ծրագրով ու հայ ոստիկանների ուղեկցությամբ վաղը թուրք գործարարները Երևանում կամ այլ տեղ ոչ միայն ծառեր կհատեն ու երեխաներից կխլեն կառուսելները, այլև դպրոցները կդարձնեն սուպերմարկետ, բուհերը՝ հյուրանոց։ Չզարմանաք, եթե ձեր շենքի տակի խանութի վրա մի օր հայտնաբերեք Թուրքիայի դրոշ, իսկ Սևանա լճի ափերին ձեզ դիմավորեն ադրբեջանցիների հանգստյան օբյեկտները։
***
Ապրիլի 29-ի կեսօրին զանգ ստացա, որ Իրանի քաղաքացին ՀՀ մայրաքաղաքում ձեռք է բերել հանրային սեփականություն այգին և կտրել ծառերը։ Տեղում փորձեցի ծանոթանալ իրողությանը և մանրամասներին։ Պարզեցի, որ այգին մասնավորեցվել է դեռևս 1990-ական թվականներին, հետագա տարիներին մի քանի անգամ վերավաճառվել։ Վերջին գնորդը Իրանի քաղաքացի Միրյաղուբ Մուսավի Գառգառին է։
Չնայած փաստին, որ այգում կան բազմաթիվ ծառեր և այնտեղ մանկական խաղահրապարակ է, ՀՀ կառավարությունը ոստիկանների ուղեկցությամբ թույլատրել է կտրել ծառերը, իսկ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառել և գոնե ժամանակավորապես կասեցնել ծառահատումը։
Մանրամասները տեսանյութում են։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել