ԱԺ-ում զավեշտալի երկխոսություն ստացվեց
ԱԺ-ում զավեշտալի երկխոսություն ստացվեց։ Մի սեղանի շուրջ նստած անձանցից 2-ը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ԵԿՄ նախագահը քննարկման ընթացքում և դրանից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ընդհանուր առմամբ հայտարարում էին, որ Սյունիքի տարբեր հատվածներում անվտանգ չի։
ԱԱԾ տնօրենը դա պայմանավորում էր սահմանային շերտի բացակայությամբ և անհրաժեշտ կահավորման բացակայությամբ՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, իսկ ԵԿՄ նախագահը հղում էր անում իր վերջին այցին, երբ մեքենայի անիվը խնդիր է ունեցել, իսկ այդ ընթացքում՝ մոտ 2 ժամ, գտնվել է ադրբեջանական դիրքերից 150 մետրի վրա, իսկ հայ կամ ռուս զինծառայող այդ ընթացքում չի մոտեցել։
Այդ քննարկմանը մասնակից պաշտանության փոխնախարարն ու ԱԺ պատգամավորը, նախկին ՃՈ աշխատակիցը լուռ հետևում էին երկխոսությանն այն դեպքում, երբ մինչ սա, տարբեր առիթներով պնդում էին, որ Սյունիքում անվտանգ է, խնդիրներ չկա և այլն։
Սա մի պարզ օրինակ է, թե ինչպես են իշխանությունները մարդկանց մոլորեցրել, իրադարձությունները նեղ խմբային շահերին համապատասխանեցնել, այն պարագայում, երբ իրականությունը լրիվ այլ է։
Նույն հիմքով, անվտանգության խնդիրներ բարձրաձայնող սյունեցիներին էլ իշխանական քարոզչամեքենան «խուլիգան» որակեց ու սա այն դեպքում, որ նույն իշխանությունը ներկայացնող պատգամավորն ու ԱԱԾ բարձրաստիճան սպան մտահոգիչ մեկնաբանություններ ներկայացրեցին Սյունիքում շուրջստեղծված անվտանգային միջավայրի մասին։
Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալը քննարկումից հետո որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին, որն իրական պատկեր է տալիս Սյունիքում սահմանային անվտանգության իրական վիճակի և առկա խնդիրների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց