ՊՊԾ պետի եւ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. դատարանը բավարարեց Արծվիկ Մինասյանի բողոքը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 29-ին, բավարարել է 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ ՊՊԾ պետի կողմից քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ որոշման դեմ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, հնչեցվել էին երկուստեղ հայհոյանքներ:
Նշենք, որ Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ։ NEWS.am-ին հայտնել էին, որ այդ գործով Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց